Բերեզովսկին սկսո՞ւմ է

13/05/2005

Մեր թերթի նախորդ համարում, հիմնվելով վրացական աղբյուրների վրա,
տեղեկացրել էինք, որ այս ամսվա սկզբում Վրաստան կատարած անակնկալ ոչ
պաշտոնական այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը գաղտնի պայմաններում
հանդիպում էր ունեցել ռուսաստանցի վտարանդի օլիգարխ Բորիս Բերեզովսկու կամ
առնվազն նրա ներկայացուցիչների հետ։ Նշել էինք, որ բանակցությունների
արդյունքում որոշակի համաձայնություններ էին ձեռք բերվել, այդ թվում՝ նաեւ
Բերեզովսկու կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում Ռոբերտ Քոչարյանի PR-ը
ապահովելու ուղղությամբ։ Այս առումով հետաքրքրական էր բառացիորեն օրերս
Լիտվինենկոյի արած հայտարարությունը` «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների
մասին: