Այս վարկածը կար դեռեւս 1999-ին

13/05/2005

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, Մեծ
Բրիտանիայում քաղաքական ապաստան գտած գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն
«Իրական Ադրբեջան» էլեկտրոնային թերթին (www.realazer.com) տված ընդարձակ
հարցազրույցում ասել է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային
ժողովում տեղի ունեցածը կազմակերպել էին ռուսական հատուկ
ծառայությունները, ավելի ստույգ` ռուսական ռազմական հետախուզությունը`
թՀձ-ն: «Քաղաքական որոշակի առաջադրանքների նպատակով ռուսական հատուկ
ծառայությունները հաճախ դիմում են նման դիվերսիոն գործողությունների:
Ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ
1999 թվին հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ
հատուկ ծառայություն` թՀձ-ն»,- ասել է Լիտվինենկոն: Ըստ նրա, այդ հատուկ
գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց
կանխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագրի ստորագրումը:
«Եթե չեմ սխալվում, խոսքը գնում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթաժողովում
նախագահներ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու
մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր Ռուսաստանի վերահսկողությունից
դուրս, ինչը եւ դրդեց ռուսական հատուկ ծառայություններին Հայաստանի
խորհրդարանում իրականացնել հատուկ գործողություն»,- մանրամասնել է
Լիտվինենկոն: