Երեկ Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է 1999 թ. հոկտեմբերի 27-ի
ահաբեկչական գործողությանը ՌԴ հատուկ ծառայությունների մեղսակցության
վերաբերյալ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից
Ա.Լիտվինենկոյի հայտարարությունը: «Նմանօրինակ հերյուրանքները, որոնք
ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ, ինտենսիվ կերպով բազմացնում են
Ռուսաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ իրենց
ատելությամբ մեզ հայտնի անձինք, հետապնդելով որոշակի սադրիչ նպատակներ,
որոնք նպատակաուղղված են համաշխարհային հանրության աչքում նոր Ռուսաստանի
բացասական կերպարի ձեւավորմանը»,- նշված է ՌԴ դեսպանատան
հայտարարությունում: