Վերադառնում ենք 1991 թվական

13/05/2005

Անցած շաբաթ ավարտվեց «Տէցի կռուգի» գործով դատավարությունը: Մասնակիցների
մի մասն արժանացավ ուղղակի ծիծաղելի պատիժների, մյուս մասն էլ ընդհանրապես
ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Մեր տեղեկություններով` այս գործը
փակելուն միջամտել է նաեւ գործարար Գ. Ծառուկյանը:
Այս ամենից հետո պատահական չէ, որ հանրապետությունում գրեթե ամեն օր
«ռազբորկաներ» են տեղի ունենում: Անցած շաբաթ, օրինակ, նմանատիպ բախում է
տեղի ունեցել Պռոշյան փողոցի ռեստորաններից մեկում, որին մասնակցել են
Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի», մերձավորները: Նույն
օրերին Սեւանի «Հարսնաքար» հյուրանոց էր ներխուժել տեղի
հեղինակություններից մեկը եւ ավտոմատով սպառնացել ներկաներին: Մի խոսքով,
կրիմինալը գլուխ է բարձրացնում, եւ, ինչպես նկատեց քաղաքական գործիչներից
մեկը՝ սահուն վերադառնում ենք 1991 թվական: