Մի կողմից` Երեւանի քաղաքապետարանը եւ Բնապահպանության նախարարությունը
միասին ծրագրում են 2005թ. բյուջեից 366 մլն դրամ տրամադրել Հրազդանի
կիրճի վերականգնման աշխատանքների համար: Մյուս կողմից` այս պահին կիրճում
յուրովի խմբագրումներ է կատարում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ
Սամո): Վերջինս գետի ափի երկայնքով (նախկին «Փարվանա» ռեստորանը՝ հարակից
տարածքներով) հսկայական համալիր է կառուցում: Ի դեպ, Ս. Ալեքսանյանը
վերջերս քաղաքի տարբեր հատվածներում մեկ տասնյակի հասնող տարածքներ է
վերցրել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանց կառուցելու համար: Ահա թե
ուր են գնում դոլարի արժեզրկումից ներմուծողների ստացած գերշահույթները: