Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը չպետք է կախված լինի
Ղարաբաղում այս կամ այն ընտրությունների անցկացումից: Անդրադառնալով
հունիսի 19-ին ԼՂ-ում կայացած ընտրություններին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ
Տեղեկատվության եւ մամուլի Դեպարտամենտը: Հայտարարության մեջ ասվում է
նաեւ, որ «Մոսկվան հետեւողականորեն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային
ամբողջականության սկզբունքը, ինչպես միջազգային իրավունքի մյուս հիմնարար
նորմերն ու սկզբունքները»: