Արամ Սարգսյանն իր գործն արե՞լ է

03/07/2005

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ
Արամ Զ. Սարգսյանի խորհրդավոր լռությունն այցելության ընթացքում ունեցած
իր հանդիպումների շուրջ եւ ոչ պակաս խորհրդավոր ակնարկներն իր առաջիկա
հեղափոխական գործողությունների շուրջ, բնականաբար, բազմաթիվ ասեկոսեների
առիթ տվեցին։ Ու թեպետ այսօր դժվար է միանշանակ որեւէ եզրակացություն անել
այդ այցի իրական արդյունքների շուրջ, սակայն գրեթե բոլորը, ովքեր Արամ
Սարգսյանին հանդիպել են իր վերադառնալուց հետո, այս օրերին միանշանակ
նշում են, որ թե՛ «Հանրապետության» առաջնորդը, թե՛ նրա մերձավոր ու
կուսակցական շրջապատն աննախադեպ բարձր տրամադրություն ունեն եւ անասելի
ոգեւորված են։ Ինչպես մեզ պատմեց կուսակցության ղեկավարներից մեկը՝ ԱՄՆ-ից
վերադառնալուց անմիջապես հետո, արդեն օդանավակայանում, իր կուսակից Սմբատ
Այվազյանին դիմելով՝ Արամ Սարգսյանն ասել է. «Ես իմ գործը, Սմբատ, արեցի,
հիմա հերթը քոնն է», ակնարկելով, որ, այսպես ասած, «դիվանագիտական
ճակատում» ամեն ինչ արդեն լավ է, գործն արդեն մտել է կազմակերպչական
ոլորտ, որի համար պատասխանատուն «Հանրապետությունում» հենց Սմբատ
Այվազյանն է։

Վ. Ս.