ՀՀ Էներգետիկայի նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա տեղեկացնում է,
թե բաշխիչ ցանցերի վաճառքը կատարվել է պայմանագրային կանոնների կոպիտ
խախտումով։ Բաշխիչ ցանցերի ներկա տերերը բաժնետոմսերի 25%-ի վաճառքի կամ
կառավարման հանձնելու դեպքում պարտավոր էին դրա թույլտվությունը ստանալ ՀՀ
կառավարությունից, ինչը չեն արել։ Ամենայն հավանականությամբ, այդ
համաձայնությունը, ըստ մեր աղբյուրի, տրվել է ՀՀ նախագահի կողմից։
Պայմանագրի կետերից մեկի համաձայն, ստեղծված իրավիճակում կառավարությունն
իրավունք ունի դիմելու Նյու Յորքի Տնտեսական դատարան, ինչը, սակայն, մինչ
օրս չի արել։ Ըստ մեր աղբյուրի՝ չի էլ անի, քանի որ պայմանավորվածությունը
տեղի է ունեցել Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ ղեկավարության միջեւ։