Վերջերս Երեւանի պետհամալսարանի գիտական խորհրդում սկանդալներով
դոկտորական թեզ պաշտպանած, հանրությանը ոչ անհայտ Արարատ Գոմցյանը, որը
ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատասխանատու է ՌԴ-ի հարավային օկրուգում, իր
հիմնական գործն է համարում ՀՀ-ից պանիր ներկրողների հովանավորությունը։
Ըստ ռուսաստանյան մեր աղբյուրի, ՌԴ Սանիտարական ծառայությունն արգելք է
դրել Վրաստանից եւ Հայաստանից ներկրվող պանրի վրա՝ սանիտարական նորմերը
խախտելու պատճառաբանությամբ։ Ըստ մեր աղբյուրի, պարոն Գոմցյանն,
օգտագործելով պաշտոնական դիրքը, օգնում է հայ գործարարներին մաքսանենգ
ճանապարհով պանիր ներկրել Ռուսաստան։ Մեր աղբյուրը նաեւ հավելում է՝
Արարատ Գոմցյանը շատ է հպարտանում Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վլադիմիր
Բադալյանի հետ ունեցած մտերմությամբ։