Ազատել են, որ ընտրեն

03/07/2005

Երեկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով Աշոտ Ղուլյանն ազատվել է
ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր
ընտրվելու կապակցությամբ: Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ
Աշոտ Ղուլյանը, ԼՂ 4-րդ գումարման ԱԺ-ի այսօր կայանալիք առաջին նիստում,
ամենայն հավանականությամբ, կընտրվի խորհրդարանի նախագահի պաշտոնում: