Այսօր Աղավնաձորում սկսվում է Դաշնակցության երիտասարդական
կազմակերպությունների հավաքը, որը տեւելու է 9 օր: Երիտասարդ դաշնակների
աղավնաձորյան հավաքն արժենալու է 25.000 դոլար եւ ֆինանսավորվելու է ՀՅԴ-ի
կողմից: Այդ մասին երեկ հայտարարել է Դաշնակցության Բյուրոյի
երիտասարդական խորհրդի անդամ Մհեր Կարագաշյանը: Հավաքին մասնակցելու են
այդ կազմակերպության 110 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից եւ
Ջավախքից: Բնության գրկում նրանք քննարկելու են Ցեղասպանության
90-ամյակին, հայ-թուրքական հարաբերություններին եւ տարածաշրջանային
զարգացումներին վերաբերող թեմաներ: Համաձայնեք, որ ծովից ծով Հայաստանի,
Ստամբուլն արյան ծով դարձնելու եւ երեք ճակատով կռվելու համար նման
ուսուցողական հավաքները շատ օգտակար կլինեն: Հուսով ենք, երիտասարդների
հավաքն իր ներկայությամբ չի պատվի նրանց ավագ կուսակցական ընկեր Վահան
Հովհաննիսյանը եւ որեւէ տեսլականի մասին դասախոսություն կարդալիս՝
Աղավնաձորի անդորրը չի խախտի այն զենքի կրակոցով, որի վրա պետք է երդվեն
երիտասարդ դաշնակցականները: