Այս օրերին, երբ քաղաքական գրեթե բոլոր կուսակցություններն ու մանրումեծ
գործիչները մեկնել են հանգստի, որոշ քաղաքական ուժեր եւ ազդեցիկ գործիչներ
որոշել են քաղաքական ակտիվ գործունեության սկիզբ դնել: Օրինակ, ըստ մեր
աղբյուրների, որոշել են կուսակցություններ ստեղծել ԱԺ «Ժողպատգամավոր»
խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
Արտաշես Թումանյանը: Առանձին-առանձին: Առայժմ մեզ չհաջողվեց պարզել, թե
ինչպես են նրանք կոչելու իրենց կուսակցությունները։ Իսկ Սամվել Բաբայանն
արդեն մեկ ամիս է Հայաստանի մարզերում իր նորաստեղծ «Միացյալ Հայաստան»
կուսակցության տարածքային կազմակերպություններն է ձեւավորում, եւ այդ
աշխատանքները հնարավորինս արագ կազմակերպելու համար նրա թիմակիցները հաճախ
հանդես են գալիս Վազգեն Մանուկյանի անունից: