«Համալիրը» հյուրանոց չի դառնա

27/08/2005

Մոսկվահայ գործարար, «ԲԱՄՕ» շինարարական ընկերության նախագահ Մուրադ
Մուրադյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց շուրջ մեկ շաբաթ
մամուլում շրջանառվող լուրերը, որ ինքը Կարեն Դեմիրճյանի անվան
մարզահամերգային համալիրը սեփականաշնորհելու առաջարկով դիմել է Ռոբերտ
Քոչարյանին: Պրն Մուրադյանի ներկայացրած բիզնես-ծրագրով մարզահամերգային
համալիրի դիմաց միանվագ պետբյուջե է վճարվելու 6 մլն դոլար, իսկ
սեփականաշնորհումից հետո երեք տարվա ընթացքում ներդրվելու է 9-10 մլն
դոլար: Մուրադ Մուրադյանը հավաստիացրեց, որ սեփականաշնորհումից հետո չի
փոխվելու ոչ մարզահամերգային համալիրի պրոֆիլը, ոչ էլ ճարտարապետական
տեսքը: