Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել
է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, որը հայտարարել է, թե որպես ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել
ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Ազատություն» ռ/կ-ն
հաղորդում է, որ ըստ «Թուրան» գործակալության, Մամեդյարովը հայտարարել է,
թե Ռայսի հետ հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Հիշեցնենք, որ մոտ երկու
ամիս առաջ էլ Կոնդոլիզա Ռայսն ընդունել էր Հայաստանի արտգործնախարար
Վարդան Օսկանյանին, որը նույնպես տպավորվել էր իր ամերիկացի գործընկերոջ
հետ հանդիպումից: Այնպես որ, Կոնդոլիզա Ռայսի սեպտեմբերին կայանալիք
տարածաշրջանային այցի ժամանակ, հավանաբար, կերեւա, թե արտգործնախարարներից
ո՞վ է ավելի շատ հաճոյախոսել վերջերս աշխարհի ամենաազդեցիկ կին ճանաչված
ԱՄՆ պետքարտուղարին: