«Համայնքների միության նախագահ» Էմին Երիցյանը վերջերս հայտարարել էր, թե
աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթող թաղային իշխանությունները
որեւէ երաշխիք չեն կարող ունենալ, թե նոյեմբերի 29-ից հետո, երբ
հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունվի, իրենք կշարունակեն
պաշտոնավարել: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում
նշեց, թե նման մտահոգություններն անիմաստ են, քանի որ Սահմանադրության
փոփոխությունների նախագծի անցումային դրույթներում հստակ առկա է այն
տրամաբանությունը, որ «այն կառույցներում, որտեղ մարդիկ ընտրվում են
ընտրությամբ, Սահմանադրության փոփոխությունները գործում են նրանց
լիազորությունների ժամկետի ավարտից հետո միայն»:
Ի դեպ, Տ. Թորոսյանի կարծիքով, եթե Երեւանի քաղաքապետը լինի ընտրովի, ապա
ավելի նպատակահարմար կլինի, որ համայնքներում լինեն ոչ թե համայնքապետեր,
այլ՝ տեղային լիազորներ, ովքեր կհամագործակցեն քաղաքապետի հետ ու
կիրականացնեն քաղաքի ընդհանուր ծրագիրը:
Լ.Ս.