Կունենա՞նք նոր ատոմակայան

27/08/2005

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Էլ Բարադեյը Հայաստան կատարած այցի
ընթացքում հետաքրքրվել է հայկական ատոմակայանի տեխնիկական վիճակով եւ,
որքան էլ զարմանալի է, նշել է, որ Հայաստանում կարելի է կառուցել նաեւ
երկրորդ ատոմակայանը: «Այո, վերջին տարիներին կառավարությունը մշակել է
էներգետիկայի զարգացման ծրագիր,- բացատրեց «Հայկական ատոմային
էլեկտրակայան» ընկերության գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանը: -Քննարկվել
է երկու տարբերակ՝ կառուցել նոր կայան եւ գտնել էլեկտրաէներգիա ստանալու
այլ աղբյուրներ՝ ՀԷԿ-երի եւ ՋԷԿ-երի միջոցով: Եթե նորը կառուցվի, դա պիտի
գործող տարբերակից ավելի հզոր լինի: Կառուցելու դեպքում էլ տեղանքն
ամենայն հավանականությամբ կլինի այս կայանի տարածքում: Բայց սա դեռ
չհաստատված ծրագիր է»:  

Ի դեպ, Բարադեյն այցելել է Երեւանի պատկերասրահներ՝ նկարներ գնելու:
Արվեստի ցուցասրահներից մեկում նա գնել է մի ստեղծագործություն: Մեր
աղբյուրները նշում են, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը նկարը գնելիս
սակարկել է այնքան, մինչեւ ցուցասրահի տնօրինությունը գինը կիսով չափ
իջեցրել է: