Վերջերս Թբիլիսիում «Միջազգային ճգնաժամերի խումբը» կազմակերպել էր ԼՂ
հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ կոնֆերանս, որին
մասնակցել են փորձագետներ` Հայաստանից, ԼՂՀ-ից եւ Ադրբեջանից:
Մասնակիցները պայմանավորվել են մինչեւ կոնֆերանսում քննակված փաստաթղթի
լիովին պատրաստ լինելը չհրապարակել դրա բովանդակությունը: Սակայն
Ադրբեջանի Միլի-մեջլիսի անդամ Գյուլթեկին Հաջիեւան «Թրենդ»
գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե այդ փաստաթուղթն
ամբողջովին հակասում է Ադրբեջանի հետաքրքրություններին: