Հանդիպել է Պուտինին

03/07/2005

Երեկ Ռոբերտ Քոչարյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի
հետ: Քոչարյանը Մոսկվա է մեկնել՝ Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպության խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով: Ըստ
պաշտոնական տեղեկատվության, Քոչարյանն ու Պուտինը խոսել են այս տարվա
գարնանը Երեւանում կայացած հանդիպմանը ձեռք բերված
պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, Հայաստանում Ռուսաստանի
տարվան նվիրված միջոցառումների մասին, ինչի առիթով նախագահ Պուտինն ասել
է, որ իր տպավորությամբ՝ դրանք անցկացվում են բարձր մակարդակով, 2006թ. ՌԴ
որպես Հայաստանի տարի անցկացնելու միջոցառումների մասին: Հիշեցնենք, որ մի
քանի օր առաջ Պուտինի հետ հանդիպել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ
Ալիեւը, որը, բացի ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող
հարցերից, Պուտինի հետ քննարկել էր նաեւ Ղարաբաղյան հակամարտության
կարգավորման բանակցությունների ընթացքը: Քոչարյան-Պուտին հանդիպման մասին
պաշտոնական հաղորդագրության մեջ Ղարաբաղի հարցի քննարկման մասին որեւէ բան
նշված չէ: