Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ՝ Եղիշե Նազարեթյանն ազատվել է ՀՀ
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նրա
փոխարեն նշանակվել է «Օրինաց երկրի» անդամ, մոտ մեկ ամիս առաջ Շիրակի
փոխմարզպետի պաշտոնից ազատված Արծրունի Աղաջանյանը: Հիշեցնենք. Արծրունի
Աղաջանյանը փոխմարզպետի պաշտոնից ազատվեց նաեւ Շիրակի դաշնակցական մարզպետ
Ռոմիկ Մանուկյանի հետ «Օրինաց երկրի» ունեցած տարաձայնությունների
պատճառով: Սակայն պաշտոնի փոփոխությամբ Արծրունի Աղաջանյանի «շեֆի»
կուսակցական պատկանելությունը չի փոխվել: Հիմա նա աշխատելու է մեկ այլ
դաշնակցականի՝ Աղվան Վարդանյանի ենթակայության տակ: