Փոխադարձ համաձայնությամբ

03/07/2005

Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Ռուսաստանի Պետական դումայի
պատգամավոր Կոնստանտին Կազանցեւը կարծիք է հայտնել, որ Վրաստանից դուրս
բերվող ռուսական բազաների զինտեխնիկայի մի մասի Հայաստան տեղափոխումը չի
փոխի Կովկասում ուժերի հարաբերակցությունը: Նա հավելել է, որ այդ զենքերը
չեն կարող օգտագործվել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում: Կազանցեւն ասել է
նաեւ, որ զինտեխնիկան Հայաստան չէր տեղափոխվի, եթե չլիներ Հայաստանի
քաղաքական ղեկավարության համաձայնությունը: