Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, բացառված չէ, որ առաջիկայում Ադրբեջանի
իշխանությունները քննարկեն Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փակման հարցը:
Ադրբեջանում այս հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել,
որ հնարավոր է՝ Վրաստանից ռուսական ռազմակայանները տեղափոխվեն Հայաստան:
Հիշեցնենք, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վերաբերյալ Ռուսաստանն ու
Ադրբեջանը պայմանագիր են ստորագրել 2002 թվականին, ըստ որի` Ռուսաստանն
այն վարձակալել է 10 տարով եւ տարեկան Ադրբեջանին վճարում է 7 մլն դոլար: