Ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանի «Բենիլյուքս» կատարած այցի ժամանակ
Պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցնում են նրա եղբոր՝
«Կոմպյուտեր-Սիթի» խանութի սեփականատեր Արմեն Բաղդասարյանի 777ss03
պետհամարանիշներով BMW X5 լրիվ մգեցված ապակիներով (ինչն արգելված է
օրենքով) ավտոմեքենան եւ ուզում են տանել տուգանային հրապարակ, որին ի
պատասխան՝ Արմեն Բաղդասարյանն ասում է, որ «սաղի համար վատ կլինի»: Այդ
պահին մոտենում է մի քանի սափրագլուխ, սակայն պետավտոտեսուչներին
օգնության են հասնում Ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցներ եւ
ավտոմեքենան տանում տուգանային հրապարակ: Ստուգումից հետո պարզվում է, որ
777ss03 պետհամարանիշները պատկանում են «ՇԵՆ» կոնցեռնում գրանցված «Հոնդա»
մակնիշի մի ավտոմեքենայի: Իսկ երբ ստուգում են ավտոմեքենայի շարժիչը,
պարզվում է, որ շարժիչի տեխնիկական համարը կեղծած է, այսինքն՝ համարի
վերջին երեք թիվը՝ 599, սարքած է 688: Այս ամենը նկարահանել է «02»-ի
նկարահանող խումբը, սակայն առայժմ ոչինչ չի հրապարակվել եւ ցուցադրվել,
իսկ ավտոմեքենան տուգանային հրապարակից բաց են թողել: