Պարտությունը որբ է, իսկ հաղթանակը շատ ծնողներ ունի

27/06/2005

Այսօր, երբ երկարատեւ ու անորոշ տառապանքներից հետո Արա Աբրահամյանի
շնորհիվ 6 հայ օդաչուները ողջ-առողջ Գվինեայից վերադառնում են Հայաստան,
«Հայլուրը» եւ պաշտոնական լրատվամիջոցները կատարված այս մարդկային արարքը
վերագրում են ՀՀ նախագահին, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը գեթ մեկ
անգամ ցանկություն էլ չի հայտնել հանդիպել օդաչուների հարազատներին՝ գոնե
հույս տալու համար: Նույնիսկ դեպքի առաջին ամիսներին, երբ օդաչուների
կանանցից մեկը ՀՀ նախագահական է դիմել` Ռ. Քոչարյանին հանդիպելու համար,
նրան մերժել են: