Գնում են մեղքերը քավելու

22/05/2005

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ութսուն
ուխտավորների հետ Հայրապետական ուխտագնացության կմեկնի Տերունի
սրբավայրեր: Ուխտավորների խմբում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ,
ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գիտության, կրթության եւ
մշակույթի գործիչներ, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմից
բարերարներ: