ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որն ազատության մեջ
գտնվելու առաջին իսկ օրվանից Ղարաբաղից տեղափոխվել է Երեւան, 10 օր առաջ
փոխել է իր «Ջիփ» մակնիշի մեքենան: Այժմ նա քաղաքում շրջում է
«Մերսեդես-600» մակնիշի մեքենայով, որը բոլորովին նոր մակնիշ է. առաջին
նման մեքենան Հայաստան է մտել ընդամենը մայիս ամսին: Այս փաստն ուշագրավ է
նրանով, որ այդ մեքենան արժե 150.000 եվրո: Ի դեպ, մեր աղբյուրները
վստահեցնում են, որ նա վերջերս Սայաթ-Նովա փողոցում տուն է գնել իր
վարորդի համար: Իսկ վարորդը, նույն աղբյուրի պնդմամբ, իր մորաքրոջ տղան է: