Կոչ է արել աջակցել

22/05/2005

ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասբարեզ» հայկական օրաթերթն իր մայիսի 9-ի
համարում տեղեկացնում է, որ Գերմանիայի Եվանգելիստական եկեղեցու ղեկավարին
ուղղված իր նամակում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Գերմանիայի
եկեղեցիներին խնդրել է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված
ջանքերին, որպեսզի «վերականգնվեն հայ ժողովրդի գերված իրավունքները»:
«Մենք խորապես բավարարված ենք, որ Գերմանիայի քաղաքական եւ գիտական
շրջանակներում առկա է նորացված հետաքրքրասիրություն եւ էներգիա Հայոց
ցեղասպանության հարցը առաջ տանելու հարցում»: Մինչ այդ Եվրոպական
եկեղեցիների կոնֆերանսը (ԵԵԿ) ապրիլի 23-ին կոչ էր արել Թուրքիային՝
ճանաչել հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը եւ հաշտության եզրեր
գտնել Անկարայի եւ Երեւանի միջեւ: ԵԵԿ ղեկավարությունը կոչ է արել
թուրքական կառավարությանը՝ հաշտեցման սկիզբ դնել հայ եւ թուրք
ժողովուրդների միջեւ` ներգրավելով այնպիսի կարեւոր տարրեր, ինչպիսիք են
«մեղքի ճանաչումը եւ ճշմարտության հրապարակումը»,- գրում է «Ասբարեզը»:

Ռ. Թ.