«Մնացել էր Քրիստոսի դուռը պղծեին»

31/05/2005

«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ երեկ
սեւանցի մի կին` իր վրա անընդհատ խաչ քաշելով, անդրադարձավ մի շարք
պաշտոնյաների Երուսաղեմ կատարած ուխտագնացությանը` ասելով. «Ամեն ինչ
պղծել՝ վերջացրել էին, մնացել էր Քրիստոսի դուռը»: Դաշինքի քարտուղար
Վիկտոր Դալլաքյանն էլ կնոջը հուսադրեց` հայտարարելով, թե` «Այդ գողերը
երեւի կազինոն շփոթել էին սրբավայրի հետ եւ գնացին պղծելու անգամ
Երուսաղեմը: Բայց նրանց մեղքերին թողություն չի՛ լինելու: Իսկ ինչ
վերաբերում է Քոչարյանին, ապա մենք չենք թողնելու, որ նա փախչի. նա
կանչվելու է հարցաքննության «Հոկտեմբերի 27»-ի եւ տնտեսական
հանցագործությունների համար»: