«Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» միջազգային համաժողովը
ապրիլի 20-21-ին մասնակցելու էր եկել Անկարայի համալսարանի քաղաքական
գիտությունների բաժանմունքի պրոֆեսոր Բասկին Օրանը: Վերջինս ապրիլի 19-ին,
երեկոյան, ՀՀ ԱԳՆ աշխատակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկ
դրել Ցեղասպանության անմեղ զոհերի հուշաքարին: Պատահաբար այնտեղ
նկարահանումներ կատարելիս է լինում թուրքական HTB հեռուստաընկերության
նկարահանող խումբը, որը Բ. Օրանին այդ պահին թաքուն նկարահանում է: Ապա
մոտենում են նրան եւ սպառնում, որ այդ կադրերը ցուցադրելու են Անկարայում:
Բ. Օրանը անհանգստությունից ապրիլի 20-ին չէր մասնակցում համաժողովին: