Հինգը մեծ է տասից

12/05/2005

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների եւ
դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ոգեւորությամբ խոսում էր
տնտեսական աճի մասին։ Երկրի տնտեսության դրական կողմերը նշելիս՝ նա ասաց.
«Անցած տարին փակել ենք, գիտեք, 10,1% տնտեսական աճով»։ Հետո, խոսքը
շարունակելով, նշեց. «Արտահանման աճի տեմպերն ավելի մեծ են, քան ընդհանուր
տնտեսական աճը»։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտահանման աճի տեմպերն անցած տարի
կազմել են 5,5%։ Կարելի է ենթադրել, որ նախագահի բարձր կարգադրությամբ
այսուհետ Հայաստանում 5,5 թիվը համարվում է 10-ից մեծ։ Թե որքանով մեծ՝
կճշտվի առանձին հրամանագրով։