Օրեր առաջ համառ լուրեր էին տարածվում այն մասին, որ Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց կրակահերթ է տեղի ունեցել: Նշվում էր, որ հնարավոր է սա շարունակությունն է Ռուսաստանում այս տարի դաժանաբար սպանված քրեական հեղինակություն Խիմկի Արթուրի դեպքի, քանի որ մասնակիցներից մեկը վերջինիս հորաքրոջ որդին է: Մեզ հասած լուրերով՝ հորաքրոջ որդի Բագրատը ծանր վիրավոր է, իսկ դեպքից հետո ձերբակալվել են «Մետրոպոլ» հյուրանոցի անվտանգության աշխատակիցները: Մեր թղթակիցն այս դեպքի մասին զրուցել է հյուրանոցի սեփականատեր, կապի եւ տրանսպորտի նախարար Ա. Մանուկյանի հետ, որը հերքել է իր հյուրանոցի շրջակայքում դեպքի կատարված լինելը: