Ճիշտ է ասել

10/05/2005

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լուրջ մեղադրանք էր ներկայացրել ՕԵԿ-ին՝ ասելով, թե ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ԱԺ-ն դարձրել է ՕԵԿ նախընտրական շտաբ եւ ԱԺ գումարները վատնում է իր կուսակցության քարոզարշավի համար: «Որոշակի ճշմարտություն կա, բայց ոչ այն ծավալի, ինչպես Գալուստ Սահակյանն է ասել»,- երեկ հայտարարեց Անդրանիկ Մարգարյանը՝ փորձելով մեղմել այն: