Նման բան չկա

10/05/2005

Ընդդիմության գնահատականների առնչությամբ, թե կոալիցիոն ուժերի բացահայտ անհանդուրժողականության պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու նպատակ են հետապնդում, Ս. Սարգսյանը վրդովված ասաց. «Նման բան չկա: Ո՞վ է ասում՝ կոալիցիա՞ն: Գնացեք կոալիցիային հարցրեք»: «Ազատություն» ռ/կ թղթակցի հաջորդ հարցին, թե հետագայում նման մտադրություն ունի՞, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում հետագայում՝ ամբողջ կյանքի ընթացքո՞ւմ: Իրականությանը չի համապատասխանում, չկա նման բան»: