Չեն ընդգրկվում

04/05/2005

Համառ լուրեր են տարածվում, թե կոալիցիան մտադիր է ընդլայնվել` իր կազմում ընդգրկելով ԱԺ ՄԱԿ խմբակցությանը: «Ով քննարկում է այդ թեման, նրանց էլ հարցրեք: Եթե մենք նման հայտարարությամբ հանդես չենք եկել, ուրեմն նման բան չկա,- մեզ հետ զրույցում հայտարարեց ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը։- Դրանք այլ ուժերի կողմից արվող խոսակցություններ են: ՄԱԿ-ը նման մտադրություն չունի»: