Վերջերս ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարել էր, թե քանի որ ՕԵԿ-ի ու ՀԴԿ-ի ներկայացուցիչները չեն մասնակցում հակակրիմինալ շարժման հավաքներին, ինքն առաջարկելու է կասեցնել նրանց անդամությունն այդ շարժմանը: Ի՞նչ եղավ այդ հարցը: Մեր այս հարցին ՆԺԿ ղեկավարը պատասխանեց. «Հաջորդ հանդիպումներին նրանց ներկայացուցիչները մասնակցեցին, ու հարցը կանգնեց: Ոչ թե օրակարգից հանվեց կամ չհանվեց, այլ կանգնեց, որովհետեւ մարդիկ ուզեցին մասնակցել»: