քաղաքականություն

Ես պարտավոր չեմ դատապարտել

29.12.2006

– Որպես իրավապաշտպան` հասկանալի է, թե ինչու եք պաշտպանում Ժիրայր Սէֆիլյանին, սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ դուք համաձա՞յն եք նրա եւ Վարդան Մալխասյանի կողմից հնչեցված կոչերին եւ իսկապե՞ս դուք այնտեղ բռնության կոչեր չեք տեսնում: – Որպես իրավապաշտպան, պաշտպանում եմ բոլորին՝ սկսած ամենածանր քրեական հանցագործից: Ես հասարակական դաշտում այսօր հանդես եմ գալիս հիմնականում որպես իրավապաշտպան, եւ իմ …

կարդալ ավելին

Հայտարարություն

29.12.2006

Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը 2006` չինական օրացույցով Շան տարվա համար սահմանել էր «Շան տարվա քաղաքական գործիչը» հատուկ մրցանակ, որը որոշել է հանձնել «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին: Ա. Գեղամյանն այդ մրցանակին արժանացել է վերջին երեք տարիների ընթացքում հետեւյալ դեմքերի հասցեին վայրահաչելու համար. – ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ նրա կողմնակիցների, ում Ա. Գեղամյանը մեղադրեց …

կարդալ ավելին

Անակնկալները 2007-ին են լինելու

29.12.2006

2008-ի նախագահական ընտրությունները հասարակությունը քննարկում է երկու տարբեր հարթություններում` «իրավական» եւ «պրագմատիկ»: «Իրավական» հարթությունում խնդիրը քննարկվում է հետեւյալ տեսանկյունից. 2008-ին նախագահ կընտրվի ժողովրդի քվեների՞, թե՞ զանգվածային կեղծիքների միջոցով: «Պրագմատիկ» հարթությունում խնդիրը շատ ավելի պարզ է դրված. 2008-ին Սերժ Սարգսյանը նախագահ կդառնա՞, թե՞ ոչ: Իհարկե, մինչեւ 2008-ը դեռ բավականին ժամանակ կա, եւ շատ բան կարող է …

կարդալ ավելին

Դեռ չեն որոշել

29.12.2006

Սահմանված կարգի խախտմամբ` պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովը երեկ վերջնական որոշում չի կայացրել «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի դիմումի հարցով: Պարտադիր զինծառայությունից խուսափելու համար սեպտեմբերին առաջին ատյանի դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման դատապարտված Բաբաջանյանը դիմել էր միջգերատեսչական հանձնաժողովին` խնդրելով իր նկատմամբ կիրառել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների …

կարդալ ավելին

Թափանցիկություն ամեն ինչում

29.12.2006

Երեկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների որակավորման դասընթացի վերաբերյալ տեղեկանք է հրապարակել: Ըստ այդմ, ստացվել է 62.531 դիմում, որակավորումը անցել, ստուգվել եւ համապատասխան փաստաթուղթ է ստացել 36.018 մասնակից: Սակայն պարզ չէ, թե նրանցից քանիսն են ընդդիմադիր, քանիսը` իշխանական կուսակցություններից: Երեկ հրավիրած ասուլիսում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ասել է, թե, թեեւ Ընտրական …

կարդալ ավելին

Ամերիկյան մեսիջ

27.12.2006

Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի կողմից աստիճանաբար գործի են դրվում նախընտրական PR-ի գրեթե բոլոր մեթոդներն ու գործիքները: Հայաստանյան հասարակության վրա մեծ ազդեցություն գործող ռեսուրսներին է ավանդաբար դասվում օտարերկրյա մամուլում հարցազրույցներ կամ առավել եւս՝ հոդվածներ հրապարակելը: Մեզանում դա շատ դեպքերում ընկալվում է որպես ազդանշան առ այն, որ հոդվածագիրը կամ հարցազրույց տված քաղաքական գործիչը վայելում է այս կամ …

կարդալ ավելին

Նոր պաշտոն

27.12.2006

Մեր տեղեկություններով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը նշանակվել է Քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանի նախագահ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանն` ի դեմս Մ.Խաչատրյանի, որոշում կայացրեց եւ կալանքից ազատեց սպանության մեջ մեղադրվող, ցմահ դատապարտված Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին: Մեր տեղեկություններով՝ Մհեր Խաչատրյանին Վերաքննիչ դատարանի նախագահ …

կարդալ ավելին

Դեռ հույս ունի

27.12.2006

Գարնանային նստաշրջանում հնարավո՞ր կլինի նիստեր գումարել, քանի որ պատգամավորները զբաղված են լինելու նախընտրական հանդիպումներով` հարցին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ պատասխանել է. «Ես կարծում եմ` հաշվի առնելով 2007-ի եւ 2008-ի քաղաքական զարգացումները` ճիշտ կլինի, եթե խորհրդարանը լիարժեք աշխատի փետրվար եւ մարտ ամիսներին: Ակնհայտ է, որ ապրիլին այլեւս որեւէ բան անել հնարավոր չէ, եթե արտակարգ որեւէ …

կարդալ ավելին

Խաչատրյանը փոշմանել է

27.12.2006

«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցությունում ներքին խմորումները չեն դադարում: Հիշեցնենք, որ ամեն ինչ ի հայտ եկավ ամիսներ առաջ տեղի ունեցած ՍԻՄ-ի համագումարի ժամանակ, երբ կուսակցությունում հեղաշրջում տեղի ունեցավ: Սրանից հետո ՍԻՄ հիմնադիր նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, թե հեռանում է քաղաքականությունից: Այժմ ՍԻՄ-ի խաչատրյանական ու բաբուխանյանական թեւերը հարցը վիճարկում են դատարանում. ՍԻՄ-ի խաչատրյանական թեւը դատարանում վիճարկում …

կարդալ ավելին

Կանոնակարգո՞ւմ են դատական համակարգը

27.12.2006

Երեկ ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են «Դատական օրենսգրքի մասին» օրինագիծը: «Կառավարության կողմից ներկայացված օրինագծով փորձ է արվում մեկ փաստաթղթով կանոնակարգել երկրի ողջ դատական համակարգը: Խոսքը վերաբերում է դատական համակարգի կառուցվածքի, դատավորների նշանակման եւ նրանց առաջխաղացման կարգի փոփոխությանը»,- ասել է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Դատական օրենսգրքի» մի շարք դրույթներ հայեցակարգային բնույթ ունեն: Մասնավորապես, առաջարկվում …

կարդալ ավելին

Սամվել Բաբայանի «Դաշինքի» ինչի՞ն է պետք իմ անձնագրի տվյալը

27.12.2006

Արցախի պաշտպանության նախկին նախարար, ազատամարտի հերոս, գեներալ- լեյտենանտ Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության ակտիվիստներն ու ակտիվիստուհիներն այս օրերին տնետուն են շրջում, տարածելով իրենց քաղկազմակերպության մասին պատմող բրոշյուրներ: Սկզբունքորեն, ոչ մի պախարակելի բան դրանում չկա: Գալիք Խոզի տարում խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ ամեն մի կուսակցություն պետք է որ ձգտի օրենքին չհակասող եղանակով հանրությանը տեղյակ պահել …

կարդալ ավելին

Մենք քեզ չենք մոռանա, Սափարմուրատ Աթաեւիչ

27.12.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 24-ին մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի՝ Թուրքմենբաշու հուղարկավորության արարողությանը: Վարչապետը նաեւ գրառում է կատարել Թուրքմենբաշու մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: «ՀՀ կառավարության, ողջ հայ ժողովրդի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում եղբայրական թուրքմեն ժողովրդին անդառնալի կորստի՝ Թուրքմենստանի մեծ զավակ, երկրի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի անժամանակ մահվան …

կարդալ ավելին

Օրհներգն ընդունվեց, բայց դեռ հիմն չունենք

27.12.2006

Երեկ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ՀՀ պետական օրհներգի մասին օրինագիծը: Կառավարության ներկայացրած նախագծի օգտին քվեարկել է կողմ՝ 71, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: Ընդունված նախագիծը օրենքի ուժ կստանա երկրի նախագահի կողմից հաստատվելուց հետո տասներորդ օրը, ինչը նշանակում է, որ Հայաստանն Ամանորը կդիմավորի առանց պաշտոնական օրհներգի: Օրինագծով ամրագրվում է, որ ներկա հիմնը՝ «Մեր …

կարդալ ավելին

Ալիեւը չի՞ ժառանգել հոր խոհեմությունը

26.12.2006

«Մենք արդեն ընտելացել ենք, որ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող Ադրբեջանի նախագահի ելույթներն աչքի են ընկնում ագրեսիվությամբ»,- «Արմինֆո»-ին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դեկտեմբերի 21-ին Նախիջեւանի խորհրդարանում խորհրդակցության ժամանակ: «Ամենայն հավանականությամբ, դա ինքնահաստատման կամ սեփական երկչոտությունը հաղթահարելու յուրահատուկ մի ձեւ է: Նախիջեւանում արված Ալիեւի հայտարարությունները, բացի դրանից, նաեւ դուրս էին …

կարդալ ավելին

Փետրվարից կսկսվեն

26.12.2006

Հավանաբար փետրվար ամսից հակակրիմինալ շարժման շրջանակներում կսկսեն հրապարակային գործողություններ իրականացվել: Երեկ այս մասին հայտարարել է ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Միաժամանակ նա հավելել է, որ եթե հակակրիմինալ շարժման շրջանակներում «այդ պրոցեսը չգնա, ՆԺԿ-ն միանշանակ դա անելու է: Խոսքը փողոցային ակցիաների մասին է»: Հիշեցնենք, որ փետրվար ամսից հանրահավաքներ անելու մտադրության մասին հայտարարել է նաեւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը:

կարդալ ավելին

Կմասնակցեն հուղարկավորությանը

26.12.2006

Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հուղարկավորությանը մասնակցելու համար այսօր Աշգաբադ կմեկնի ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

կարդալ ավելին

Հասան իրենց մուրազին

26.12.2006

Ձայների 64 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունել է պետական օրհներգի մասին օրինագիծը, որի անցումային դրույթներից մեկով ամրագրվում է, որ ներկա հիմնը՝ «Մեր հայրենիքը», ուժի մեջ է «մինչեւ Հայաստանի նոր օրհներգի տեքստը եւ երաժշտությունը օրենքով սահմանելը»: Խորհրդարանը երեկ հասցրել է նաեւ երրորդ ընթերցմամբ «քննարկել» օրինագիծը: Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունելու համար նախագիծը …

կարդալ ավելին

Համամիտ է

26.12.2006

«Ես լրիվ համամիտ եմ այն ամենին, ինչ այդ մասին մամուլում ասել է Տիգրան Հակոբյանը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է Դավիթ Շահնազարյանը՝ հրաժարվելով մանրամասներ փոխանցել «Դրո» գործի հետ ունեցած Ժիրայր Սէֆիլյանի հնարավոր առնչության մասին:

կարդալ ավելին

Նժդեհ ու Դոստոեւսկի կարդացեք

26.12.2006

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին երեկ նման կոչ արեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը: Պարոն Աղայանն իր այս կոչը հնչեցրեց հենց ԱԱԾ շենքի դիմաց՝ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության շարժման համակարգող խորհրդի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ: Անդրադառնալով դեկտեմբերի 2-ին «Հայ կամավորականների համախմբման» փակ հավաքի ընթացքում Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի արած հայտարարություններին, …

կարդալ ավելին

«Մենք չենք կարող լինել մշտական թշնամիներ»

26.12.2006

Ամերիկյան «The Wall Street Journal» թերթը երեկ հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Չնայած ցեղասպանությանը …» վերնագրված հոդվածը, որում նա հույս է հայտնում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները կընձեռեն ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման` երկար սպասված հնարավորությունը: «Մենք կարծում ենք, որ բանակցելով անդամակցության հարցով, գուցեեւ որպես ԵՄ ապագա անդամ երկիր՝ Թուրքիան կնպաստի …

կարդալ ավելին