Դեռ հույս ունի

27/12/2006

Գարնանային նստաշրջանում հնարավո՞ր կլինի նիստեր գումարել, քանի որ պատգամավորները զբաղված են լինելու նախընտրական հանդիպումներով` հարցին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ պատասխանել է. «Ես կարծում եմ` հաշվի առնելով 2007-ի եւ 2008-ի քաղաքական զարգացումները` ճիշտ կլինի, եթե խորհրդարանը լիարժեք աշխատի փետրվար եւ մարտ ամիսներին: Ակնհայտ է, որ ապրիլին այլեւս որեւէ բան անել հնարավոր չէ, եթե արտակարգ որեւէ իրադարձություն չլինի եւ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտություն չլինի: Ես հուսով եմ, որ, այնուամենայնիվ, փետրվար-մարտին մենք կաշխատենք»: