Ձայների 64 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունել է պետական օրհներգի մասին օրինագիծը, որի անցումային դրույթներից մեկով ամրագրվում է, որ ներկա հիմնը՝ «Մեր հայրենիքը», ուժի մեջ է «մինչեւ Հայաստանի նոր օրհներգի տեքստը եւ երաժշտությունը օրենքով սահմանելը»: Խորհրդարանը երեկ հասցրել է նաեւ երրորդ ընթերցմամբ «քննարկել» օրինագիծը: Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունելու համար նախագիծը քվեարկության կդրվի երկուշաբթի օրը: Ընդունվելու դեպքում այն պաշտոնապես ուժի մեջ մտցնելու համար առնվազն եւս 10 օր կպահանջվի: Իսկ 74 կողմ, 2 ձեռնպահ ձայներով էլ ԱԺ-ն երեկ ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: