Երեկ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Երեւանի քաղաքապետարան, որտեղ բողոքել է, որ ցրտերի պատճառով քաղաքի մի շարք բազմաբնակարան շենքեր զրկվել էին կա՛մ ջրից, կա՛մ լույսից: Ռ. Քոչարյանը քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել է նաեւ ներդրումային մթնոլորտի վրա: «Չենք ասում՝ բիզնեսով զբաղվեք, այլ ձեր աշխատանքով քաղաքի ներդրումային գրավչությունը բարձրացրեք: Մի քանի տարի առաջ այս հարցադրումը չէի անի, քանի որ …
կարդալ ավելինՀանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը երեկվանից թափուր է: Խորհրդի արդեն նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանն ընտրվել էր 2003թ. հունվարի 8-ին, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը հաշվարկվել է 2001թ. հունվարի 19-ից` 6 տարով. այդ օրը խորհրդի նախագահ էր ընտրվել Տիգրան Նաղդալյանը: Համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի, թափուր տեղի առկայության դեպքում խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է …
կարդալ ավելին«168 Ժամի» հարցին ի պատասխան, թե՝ նախընտրական փուլում իր անձի դեմ իրականացվող հակաքարոզչությունը (օրինակ, Արտաշես Գեղամյանի վերջին մեղադրանքները) արդյոք չի՞ վտանգի Հայկական բանակի հեղինակությունը, պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկվա ասուլիսում ասել է. «Կարծում եմ, մեր բանակի նկատմամբ այնքան դրական է մեր ժողովրդի կարծիքը, որ պաշտպանության նախարարի մասին ինչ առասպելներ էլ հնարեն, մեկ …
կարդալ ավելինԵրեկ Սերժ Սարգսյանը չհերքեց լուրերը, որ պաշտպանության փոխնախարար, ՀՅԴ-ական կողմնորոշումներ ունեցող Արթուր Աղաբեկյանը կարող է հրաժարական տալ` առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: «Հստակ որոշում չկա: Նա դիմել է ինձ՝ ասելով, որ ինքը ցանկություն ունի, եթե դրա համար խոչընդոտներ չկան՝ մասնակցելու առաջիկա քաղաքական գործընթացներին»,- երեկ ասել է Ս. Սարգսյանը: Թեեւ Պաշտպանության նախարարն արդեն տեղյակ է Ա. …
կարդալ ավելին«Փորձեցի ամեն ինչ անել, որ մեր երկրում գերիշխի օրենքը»։ Փորձեք գուշակել՝ ով կլինի այս խոսքերի հեղինակը։ Երեւի մտածում եք` հայրենասեր, շատ հայրենասեր, բայց կյանքի մայրամուտին գտնվող մի մարդ, որին, ցավոք, չի հաջողվել հասնել իր նպատակին։ Հաջողության հասնելու պահով թերեւս ճիշտ եք, բայց առաջին մասով՝ դժվար թե։ Դե լավ, մի փոքր օգնություն՝ հատված նույն տեքստից. «…դրեցի …
կարդալ ավելինՄարքս-լենինյան գաղափարախոսությունը կենսունակ եւ համամարդկային ուսմունք է ու ամենաժողովրդավարական կարգերի հիմնաքարը: Այս կարծիքին է Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ) նախագահ Յուրի Մանուկյանը: Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումը նա համարում է առողջ մարմնի ինֆարկտի պես բան: Յու. Մանուկյանի հետ համամիտ չէ «Նոր ուղի» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը, ով «Հայելի» ակումբում երեկ նշեց, թե այդ գաղափարախոսությունը չէր կարող …
կարդալ ավելինՉնայած «Ռեգնում» կենտրոնի ներկայացուցչի բազմաթիվ հիշեցումներին, թե իրենց կազմակերպած երեկվա ասուլիսին, որին հրավիրված էր Պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, պետք է տրվեն բացառապես բանակ-հասարակություն թեմային առնչվող հարցեր, այնուամենայնիվ, բարձրացված գրեթե բոլոր հարցերն էլ քաղաքական էին: Դրանք պարզապես մի փոքր այլ կերպ էին ձեւակերպվում՝ հարցի մեջ տեղավորելով «բանակ» բառը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վստահ …
կարդալ ավելինՊարզվում է, միջազգային հեղինակավոր թերթերում հոդվածներ տպագրելու սովորություն ունեն ոչ միայն ՀՀ պաշտոնյաները: Երեկ ամերիկյան հեղինակավոր «Wall Street Journal» թերթում հրապարակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հոդվածը, որում նա գրել է. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն, իսկ փախստականները վերադառնան»: «Մեր տարաձայնությունները հաղթահարելու համար …
կարդալ ավելինԸնտրություններից առաջ իրեն հարգող յուրաքանչյուր սոցիոլոգ պարտավորված է զգում սոցհարցումներ անել` հատկապես հեռախոսով: Նման հարցումներն անց են կացվում ցերեկային ժամերին, երբ տանը միայն կանայք ու երեխաներն են: Եվ մի ձեռքով ճաշը խառնող, մյուս ձեռքով հեռախոսափողը պահած կանանց պատասխաններով փորձ է արվում պատկերացում կազմել, թե, ասենք, ի՞նչ ակտիվությամբ հայ ժողովուրդը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սակայն տնային …
կարդալ ավելինՀայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բավականին ակտիվ նախընտրական շրջան է սկսվել: Իսկ ինչպե՞ս են Հայաստանի նախընտրական վիճակը գնահատում Ղարաբաղի քաղաքական ուժերը, եւ ի՞նչ ազդեցություն կունենան այդ զարգացումները ԼՂՀ վրա: «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նախընտրական շրջանը նորմալ է համարում եւ ասում, որ հայաստանյան բոլոր ընտրություններին հատուկ նախընտրական շրջան է. «Ընդհանուր առմամբ, Հայաստանում խորհրդարանական …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է, ինչ Բնապահպանության նախարարության միջանցքներում է հայտնվում Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանը: Մեզ հաջողվեց պարզել, որ նա այնտեղ փոխնախարար է աշխատում եւ արդեն մի քանի օր պարտաճանաչ գործի է գնում: Մեզ նաեւ հաջողվեց պարզել, որ նա այս օրերին այնտեղ աշխատում է առանց կառավարության համապատասխան հրամանի ու զբաղեցնում է ՀՀԿ-ական …
կարդալ ավելինԸստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի, Ռոբերտ Քոչարյանը երեկ մեկօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Նախատեսված էր, որ Ռ. Քոչարյանը Երեւան կվերադառնա երեկ երեկոյան: «Ազատություն» ռ/կ-ի ռուսաստանյան աղբյուրների տեղեկություններով՝ նախատեսված է Ռ. Քոչարյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է իրավիճակը Հայաստանում` կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Նախատեսված է քննարկել նաեւ էներգետիկ հարցեր, …
կարդալ ավելինԴորտմունդյան կոնֆերանսի մասնակիցները նամակ են ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին ու Մեթյու Բրայզային, որում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման այլընտրանքային տարբերակի սկզբունքները, որոնք մշակվել են դորտմունդյան կոնֆերանսի մասնակիցների կողմից: Դորտմունդյան կոնֆերանսը ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված լուծումների որոնման ոչ պաշտոնական ձեւաչափ է: Այստեղ եւս կան ամերիկացի եւ ռուսաստանցի միջնորդ համանախագահներ: Սակայն, ի տարբերություն …
կարդալ ավելինՈւ եթե սովորաբար իշխանությունների ցածր վարկանիշին ընտրությունների ժամանակ օգնության են հասնում վարչական ռեսուրսներն ու թվանկարչության ոլորտի մասնագետները, ինչի արդյունքում էլ ընտրություններում միշտ հաղթում են իշխանությունները, ապա ընդդիմությանն առաջին հայացքից օգնող չկա. առաջին հայացքից, որովհետեւ վերջերս ընդդիմությանն առաջիկա ընտրություններում աջակցելու նախաձեռնությամբ հանդես եկավ… իշխանության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե …
կարդալ ավելինՆախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները ենթակա են դատական կարգով բողոքարկման: Հիշեցնենք. որ հայցով Սահմանադրական դատարան էին դիմել ԱԺ 30 պատգամավորներ` պնդելով, որ սպառողին դատական կարգով բողոքարկման իրավունքից զրկելը հակասում է երկրի Սահմանադրությանը:
կարդալ ավելինԹեեւ մինչ խորհրդարանական ընտրությունները դեռեւս բավականին ժամանակ կա, բայց կուսակցությունների ընտրական ցուցակներն արդեն հիմնականում հայտնի են եւ մինչ ընտրությունները հազիվ թե էական փոփոխությունների ենթարկվեն: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ կուսակցությունների մեծ մասի շարքային անդամներն ընտրացուցակների ձեւավորմանը որեւէ կերպ չեն մասնակցելու, եւ իրենց կուսակցությունների ցուցակների անցողիկ թեկնածուների անունները բացահայտելու են մոտավորապես այնպես, ինչպես լոտո խաղացողներն …
կարդալ ավելինՀետազոտական «Jane’s» կենտրոնը երեկ հրապարակել է մի կանխատեսում, համաձայն որի` 2007 թվականին Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումն, ամենայն հավանականությամբ, կխորանա: «Այս տարի, հավանաբար, լուրջ փոփոխություն կկատարվի Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մեջ, քանի որ Ադրբեջանի էներգետիկ պաշարները եւ Վրաստանի շարունակվող ձգտումը դեպի Արեւմուտք նրանց ավելի ու ավելի անկախ են դարձնում Մոսկվայից: Միեւնույն ժամանակ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, ամենայն …
կարդալ ավելին«…Չի կարելի չարձանագրել, որ «անհատների պետության» մեջ «կառավարող անհատների» կողմից «բոլոր անհատների» համար «զբաղվածության դիֆերենցված բազմազանություն» ստեղծելու այս ծրագրում հետին պլան են մղված ինչպես ներքին՝ սոցիալական, այնպես էլ միջազգային ինտեգրացիոն բաղադրիչները»։ Եթե Հայաստանի որեւէ գյուղի բնակիչ՝ ինձ դնելով քաղաքացու եւ դեռ ավելին՝ քաղաքաբնակ լրագրողի տեղ, խնդրի մեկնաբանել այս նախադասությունը, ես (հորս արեւ) քարկապ կընկնեմ։ Քարկապ …
կարդալ ավելինՄի երկու օր առաջ Հանրային հեռուստատեսությամբ կրկնում էին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը», եւ ես մի հետաքրքիր զուգահեռ անցկացրի ապագա խորհրդարանական ընտրությունների հետ: Երկու դեպքում էլ հաղթողներին որոշում են «կնոպկեքով»: Պարզապես խորհրդարանական ընտրություններում «կնոպկա սեղմելով, կնոպկա սեղմող են նշանակելու», իսկ մրցանակաբաշխության ժամանակ «կնոպկա սեղմելով, աստղ էին նշանակում»: Այսինքն, Հայաստանում բոլոր ընտրությունները, տարատեսակ մրցանակաբաշխություններն ու մրցույթները, ինչպես եւ …
կարդալ ավելինՕրերս «Դաշինք» կուսակցության հետ գործնականում սերտ համագործակցող ՍԻՄ կուսակցության պաշտոնաթերթը մի ուշագրավ տեղեկություն էր հրապարակել: Թերթի տեղեկությունների համաձայն` «մի շարք կուսակցություններ պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ, ըստ որի` իրենք չեն մասնակցելու ընտրություններին եւ կոչ են անելու կուսակիցներին` իրենց ձայնը տալ Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությանը»: Հետաքրքիր է, որ այդ վարկածն անմիջապես նույն հոդվածում հաստատեց նաեւ …
կարդալ ավելին