Հայաստանի քաղաքական դաշտը վերջապես թեւակոխում է այսքան երկար սպասված եւ վաղօրոք ազդարարված նախընտրական ժամանակաշրջան: Քիչ թե շատ լուրջ հավակնություններ ունեցող քաղաքական բոլոր կուսակցությունների գրասենյակներում եռում է նախաքարոզարշավային աշխատանքը՝ ցուցակների կազմում, մեծամասնականների առաջադրման որոշումներ, հնարավոր դաշինքների մասին հրապարակային ակնարկներ, հերքումներ եւ այլն: Իհարկե, քարոզարշավի պարտադիր եւ անբաժանելի մասն են կազմում նախընտրական կարգախոսները, որոնց ստեղծման հիմնական բանաձեւն …
կարդալ ավելինՄինչ մամուլում եւ քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում են խորհրդարանական ընտրություններում «ֆավորիտ» համարվող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համամասնական ցուցակների տարբերակները, նրանց միջեւ եղած ու չեղած հակասությունները կամ պայմանավորվածությունները, իշխանության մաս կազմող մի այլ կուսակցություն` ՀՅԴ-ն, մեր ունեցած տվյալներով, արդեն իսկ ձեռնամուխ է եղել նախընտրական տեսահոլովակների եւ նույնիսկ ֆիլմերի նկարահանմանը: Այդ կուսակցության նախընտրական PR ծրագրում առանձնակի …
կարդալ ավելինԵԽ ԽՎ-ում Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամներին «ելույթի հնարավորությունից զրկելու համար» Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավարությունը պատրաստվում է բողոք հղել ԵԽ ԽՎ-ին: Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի կարծիքով, ադրբեջանցի պատգամավորներին դիտավորյալ են զրկել ելույթի իրավունքից:
կարդալ ավելինԵԽ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում հունվարի 25-ին Ստրասբուրգում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները: Հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը ներկայացրել է հանձնաժողովի հետագա աշխատանքները, եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի քանի խնդիրների շուրջ: Ըստ այդմ, հանձնաժողովը պետք է 2007-ի առաջին կեսին այցելի տարածաշրջան՝ Հայաստան, Ադրբեջան եւ ԼՂ՝ հանդիպումների համար, ամեն ինչ պետք …
կարդալ ավելին«Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում»: ԼՂՀ-ում անցկացված այս սոցհարցումը, որին մասնակցել է 300 մարդ, բավական ուշագրավ արդյունքներ է արձանագրել: Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ նախագահ է ցանկանում տեսնել հարցվածներից ընդամենը 16-ը, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանին՝ 5 հոգի, Արկադի Ղուկասյանին այդ պաշտոնում ցանկանում է վերստին տեսնել հարցվածներից ընդամենը 18-ը, ԼՂՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանին` …
կարդալ ավելինՎկայակոչելով հավաստի աղբյուրին՝ «Ազատությունը» տեղեկացնում է, որ ՌԴ հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի եղբայրը` նախորդ ԱԺ ընտրություններում ՀՌԱԿ ցուցակում ընդգրկված Գագիկ Աբրահամյանը, առաջիկայում ընդգրկվելու է ՀՀԿ ընտրացուցակում: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ա.Աբրահամյանը եւ իր գլխավորած միությունը Հայաստանում մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններում աջակցելու են ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում Ա. Աբրահամյանը սատարել է ՀՌԱԿ-ին, որը չկարողացավ …
կարդալ ավելինՎաղը Հայաստանի ազգային բանակը կդառնա 15 տարեկան: Անկասկած բանակի կայացումը նախորդ 15 տարիների ընթացքում մեր ունեցած ամենամեծ նվաճումն է: Ու մենք հենց բանակի շնորհիվ ենք այսօր մեզ պաշտպանված զգում: Ճիշտ է, մեր բանակում դեռեւս շատ են ապօրինություններն ու կոռուպցիան, սակայն բանակը մեր երկրի այն հազվագյուտ կառույցներից է, որով այսօր ՀՀ քաղաքացին կարող է հպարտանալ: Մյուս …
կարդալ ավելինՎաղը ՀՀ ազգային բանակը կդառնա 15 տարեկան: 1992թ. հունվարի 28-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Այս օրերին բանակի 15-րդ տարեդարձին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում: Նման մի միջոցառում էլ տեղի ունեցավ երեկ՝ ԵՊՀ-ում: Այստեղ ԵՊՀ-ի ու ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ազգային բանակի կազմավորման …
կարդալ ավելինԵԽ ԽՎ-ն երեկ հորդորել է Թուրքիային՝ վերացնել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որով պատիժ է սահմանվում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: «Այս հոդվածի գոյությունը, որն իրավաբանորեն սահմանափակում է արտահայտվելու ազատությունը, միայն խրախուսում է իրավական եւ այլ տեսակի հարձակումները լրագրողների վրա»,- ասված է բանաձեւում: Հիշեցնենք, որ 301-րդ հոդվածով պայմանական ազատազրկման էր դատապարտվել Հրանտ Դինքը: Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլահ …
կարդալ ավելինՀայոց բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է հայ ժողովրդին: «Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հայկական զինված ուժերը ոչ միայն ՀՀ-ի ու ԼՂՀ-ի, մեր անկախ պետականության պաշտպանության եւ անվտանգության հուսալի երաշխիքն են, այլեւ արժանի մասնակցություն են ունենում միջազգային խաղաղապահ գործընթացներին՝ անհրաժեշտ փորձ կուտակելով ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար: Շարունակելով ջանքերը մեր երկրի …
կարդալ ավելինՄեր դրամը, ինչպես Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն է ասում, շարունակում է արժեւորվել: Իսկ մնացած ամեն ինչ, դրամի «արժեւորմանը» զուգահեռ թանկանում է: Գուցե սա էլ առիթ դառնա, որ համաշխարհային տնտեսագիտության մեջ առաջանա նոր տերմին՝ «հայկական ֆենոմեն», ինչպես ժամանակին առաջացել է, ասենք, «հոլանդական հիվանդությունը», որի մասին շատ է սիրում խոսել Արտաշես Գեղամյանը: Պարզվում է, որ դրամի …
կարդալ ավելինՄի քանի ամիս հետո Ղարաբաղում նախատեսվում են նախագահական ընտրություններ, սակայն հանրապետության քաղաքական կյանքում, զարմանալիորեն, «հարաբերական անդորր է տիրում»: Երկրի քաղաքական ուժերը «փայլում են» իրենց հանգստությամբ եւ, ինչպես ասում են, «կարծես ուղտի ականջում քնած լինեն»: Սակայն, կարծես, այդ հանգստությունն արտաքուստ է միայն, որովհետեւ հասարակության մեջ արդեն իսկ լուրեր են տարածվում հնարավոր թեկնածուների մասին: Իսկ դա նշանակում …
կարդալ ավելինՓաստորեն ճիշտ էին ասում, որ ՀՀ արդարադատության նախարարը երեխա ժամանակ վունդերկինդ է եղել։ Դավիթ Հարությունյանն, ըստ երեւույթին հիշելով ուսանող ժամանակները, լավ էր պատրաստվել վարչապետի մոտ նախարարությունների եւ պետական կառավարման մարմինների 2006թ. գործունեության հաշվետվություններին։ Եվ դարձավ այս տարվա առաջին պաշտոնյան, որին վարչապետը «5» նշանակեց։ Ինչպես նշվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ, քննարկումների արդյունքում, նկատի առնելով տարվա …
կարդալ ավելին«Պետք է հստակ տեսնել, որ ագրեսորն այսօր նա է, ով իրեն ագրեսիվ է պահում: Աշխարհում չկա նման օրինակ, երբ հակամարտության կողմը պաշտոնապես բանակցային գործընթացի կողմ չէ: Համագործակցությունից հրաժարումը, իսկ ղարաբաղյան կողմից՝ նույնիսկ երկխոսությունից, հանգեցնելու է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի շարունակմանը եւ պահպանում է պատերազմի վերսկսման հնարավորությունը,- երեկ Ստրասբուրգում ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանում հայտարարել է …
կարդալ ավելինՃապոնացիները 45-դյույմանոց հեռուստացույցի էֆեկտով արեւից պաշտպանող ակնոց են ստեղծել, որը կրելիս տպավորություն է ստեղծվում, թե 2 մետր հեռավորությունից լայնէկրան հեռուստացույց ես դիտում: Պատկերը զբաղեցնում է յուրաքանչյուր ապակու կեսը, մնացած տարածությունը մնում Է թափանցիկ, ինչը թույլ է տալիս վերահսկել շուրջը տեղի ունեցող երեւույթները: Ճապոնացիները պատրաստվում են այդ ակնոցները վաճառքի հանել ապրիլ ամսին: Դրանք կարժենան շուրջ 900 …
կարդալ ավելինՍոչիի իր նստավայրում հանդիպելով Ռոբերտ Քոչարյանի հետ` Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե «Մենք միշտ զրուցելու թեմա ունենք: Մեզ մոտ ամեն ինչ որոշված է էներգետիկայի ոլորտում, այժմ մենք ակտիվ զբաղվում ենք տրանսպորտով, եւ արդյունաբերությամբ»: Նկատենք, որ եթե այս ոլորտներում էլ «ամեն ինչ որոշվի» էներգետիկայի պես, ապա մոտ ապագայում Հայաստանի արդյունաբերությունն ու տրանսպորտը նույնպես կդառնան Ռուսաստանի սեփականությունը: …
կարդալ ավելինՆման կոչով երեկ լրագրողներին դիմեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի՝ «դուք այս անգամ նկարելո՞ւ եք, թե՞ ոչ» հարցին: Խոսքն ընտրությունների արդյունքները նկարել-չնկարելու մասին է, իսկ լրագրողի վերոնշյալ հարցին Գ. Ազարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում պատասխանեց. «Ես ձեզ հրավիրում եմ ամբողջ քվեարկության օրն անցկացնել ԿԸՀ-ում, եւ (չակերտներում) եթե նկարելու ենք, նկարենք …
կարդալ ավելինԵրեկ Սոչիում կայացած Ռոբերտ Քոչարյան-Վլադիմիր Պուտին ասուլիսի ժամանակ Ռ. Քոչարյանը նշել է, թե Ռուսաստանն արդեն մինչեւ մարտ ամիսը Հայաստանում ներդրումների ծավալով կարող է վերադարձնել առաջատարի դիրքը: Նա նաեւ հայտարարել է, որ ոչ միայն աճում է ապրանքաշրջանառությունը, այլեւ լրջորեն մեծացել է Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների ծավալը: Ռ. Քոչարյանը` մեջբերելով Վ. Պուտինի խոսքերը, թե` այժմ Ռուսաստանը Հայաստանի …
կարդալ ավելինԿարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շուրջ երեկ տեսակետներ են հնչել Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում։ Սկսենք վերջինից։ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն, մեկնաբանելով հաղորդումներն այն մասին, որ Սամցխե Ջավախքի տարածաշրջանի բնակչությունը դեմ է այդ նախագծին, ասել է. «Այդ նախագիծը նշանակում է, որ Ախալքալաքում կներդրվի գրեթե 300 մլն դոլար, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի տարածաշրջանին, խոսքը նախեւառաջ տարածաշրջանի եւ …
կարդալ ավելինՀունվարի 23-ին՝ ԵԽ ԽՎ նիստում՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման վերաբերյալ ընդունած բանաձեւում առանձին դրույթներով անդրադարձ կա նաեւ առաջիկա խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը: Նախ՝ Վեհաժողովը հիասթափություն է հայտնում, որ 2001թ. Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելուց ի վեր Հայաստանում անցկացված ընտրություններից եւ ոչ մեկը չի համարվել լիովին ազատ եւ արդար: Ապա «հույժ» …
կարդալ ավելին