«168 Ժամ» թերթի նախորդ համարի «Նոր ձեւաչափ» հասարակական կազմակերպության ներդիրում մի հոդված էր տպագրվել, որտեղ առաջարկվում էին ապագա խորհրդարանական ընտրություններում հայրենի կուսակցությունների հնարավոր կարգախոսները: Նախ ուզում եմ շնորհավորել հոդվածի հեղինակին եւ, եթե ճիշտն ասեմ, շատ եմ ափսոսում, որ այդ միտքն ու տողերն իմը չէին: Բայց ոչինչ: Որովհետեւ, եթե հաշվի առնենք, որ տարիների ընթացքում մեր պառլամենտը …
կարդալ ավելինՆորից սկսվեց ընտրական քարոզարշավը: Ամբողջ քաղաքով մեկ տասնյակ կուսակցությունների աշխատակիցներ արշավում են բնակչության վրա: Օրվա մեջ մի քանի անգամ թակում են դուռը եւ տարբեր կուսակցության աշխատակիցներ ներկայացնում են իրենց կուսակցության ծրագրերը եւ ցանկանում են անդամագրել իրենց կուսակցության մեջ: Արդեն հոգնել ենք այս ցուրտ ձմռանը դուռը բացելով եւ փակելով: Բնական է, որ յուրաքանչյուր մարդ համակրում է …
կարդալ ավելինԸնդդիմությունը համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անպայման կեղծվելու են: Իշխանությունները, հակառակը, վստահեցնում են, որ այս անգամ անելու են ամեն ինչ, որպեսզի ընտրություններն անցնեն առանց կեղծիքների: ՈՒշադրություն դարձրեք «այս անգամ» բառերի վրա. ստացվում է, որ նրանք ընդունում են նախորդ ընտրությունների կեղծված լինելու փաստը, մինչդեռ այդ ընտրություններից հետո հայտարարում էին, թե ամեն ինչ նորմալ է եղել: …
կարդալ ավելինՋ.Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի անունից տարածված հաղորդագրությունը, թե փետրվարի 5-7-ը Երեւանում կայանալիք սեմինարի ընթացքում քննարկվելու են Հայաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հարցերի մանրամասները, չի համապատասխանում իրականությանը եւ չի բխում Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ոգուց, ինչպես նաեւ Հայաստան-Մարշալ կենտրոն համագործակցության շահերից: Այս մասին երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: «Պաշտոնական …
կարդալ ավելինԵրեկ, ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրության օրը ազդարարող հրամանագիրը: Այն, ինչպես եւ կանխատեսվում էր, տեղի կունենա 2007թ. մայիսի 12-ին:
կարդալ ավելինԵրեկ «Ժառանգություն» կուսակցությունը 2005-6թթ. իր գործունեության խոչընդոտումների վերաբերյալ տեղեկանք է տարածել: «Ժառանգություն» կուսակցությունը հաստատում է, որ հարկադրված է նախընտրական արշավը սկսել` լինելով բացարձակապես անհավասար պայմաններում, մտահոգություն է հայտնում, որ գործող իշխանությունների կողմից իրական ընդդիմության համար ստեղծված մեկնարկային անհավասար հնարավորություններն արդեն իսկ վտանգում են ԱԺ եւ նախագահական ընտրությունների ազատ ու արդար անցկացումը:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, անցած շաբաթ ՀԺԿ ղեկավարությունն առաջարկել է ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանին` առաջիկա ԱԺ ընտրություններին, որպես անհատ, մասնակցել ՀԺԿ համամասնական ցուցակի կազմում: Հ. Խաչատրյանը, սակայն մեզ հետ զրույցում գերադասեց որեւէ մեկնաբանություն չանել՝ հիշեցնելով ակտիվ քաղաքականությունից հեռանալու իր որոշումը: Նա նաեւ նշեց, որ հունվարի 31-ին Վերաքննիչ դատարանում լսվելու է իր կուսակիցների հայցը կապված ՍԻՄ-ի վերջին համագումարում …
կարդալ ավելին«Ընտրություննե՞ր, թե՞ հարկային ծախսեր». թե այս 2 տարբերակներից որի՞ համար է շտապ գումար անհրաժեշտ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` առայժմ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախոսները, ըստ «Panorama.am»-ի, դժվարանում են գուշակել: Ըստ կայքի, օրեր առաջ Ա. Բաղդասարյանը ակադեմիայում ժողով է անցկացրել, եւ դասախոսներին զգուշացրել է, որ մինչեւ ընթացիկ տարվա ամառ իրենից աշխատավարձ չակնկալեն: Իսկ այն դասախոսներին, ովքեր համաձայն …
կարդալ ավելինԿիրակի օրը Չարենցավանում անցկացված քաղաքապետի ընտրություններում հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Հակոբ Շահգալդյանը: Նախնական տվյալների համաձայն, նրա օգտին ձայն է տվել քվեարկությանը մասնակցած ընտրողների շուրջ 90 տոկոսը: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզը ղեկավարում է Հակոբ Շահգալդյանի հայրը` ՀՀԿ անդամ Կովալենկո Շահգալդյանը:
կարդալ ավելինԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասել է ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` դա պայմանավորելով նախընտրական շրջանով: Հունվարի 23-ին ԵԽ ԽՎ-ում ընդունվել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման վերաբերյալ բանաձեւը, որը Տ. Թորոսյանը համարել է աննախադեպ` նախորդ բանաձեւերի համեմատ իր …
կարդալ ավելինՀունվարի 24-ի առավոտյան Հայաստանում կատարվեց հերթական խայտառակ հանցագործությունը. իր աշխատասենյակում սպանվեց Վանաձորի նոտար Սոնյա Վերանյանը: Կարճ ժամանակ անց ձերբակալվեց մարդասպանը՝ 1962թ. ծնված Կ. Պապյանը: Հենց սպանության օրը սկսեցին դեպքի մասին տարբեր լուրեր շրջանառվել: Խոսում էին, իբր Պապյանը հաշվեհարդար է տեսել նոտարի հետ` 15 տարի առաջ վերջինիս իրականացրած գործարքի պատճառով (այդ ժամանակ Պապյանի ծնողները որոշել են …
կարդալ ավելինԱԺ առաջիկա ընտրությանը ՀՅԴ-ն կներկայացնի 100 հոգանոց ցուցակ: Այդ ցուցակը բաղկացած է լինելու քաղաքական դեմքերից, եւ դրանում զգալիորեն նվազեցված է լինելու ոչ դաշնակցականների թիվը: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, թե շատ հավանական է, որ Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ՀՅԴ-ի ցուցակով առաջադրվի պատգամավորության թեկնածու, սակայն թե որքանո՞վ …
կարդալ ավելին«Panorama.am»-ի փոխանցմամբ, «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի որդին` ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Վարդանյանը փոխել է իր համոզմունքները. նա այլեւս չի լինելու ՀՅԴ համամասնական ցուցակում եւ որոշել է պատգամավորության թեկնածու առաջադրվել մեծամասնական ընտրակարգով ու պաշտպանվելու է ՀՀԿ-ի կողմից: «Գրանդ Տոբակո» ընկերության գովազդի բաժնի պետ Վահրամ Բրուտյանը` պատասխանելով պարբերականի հարցին, ասել է, որ մամուլում տարածված տեղեկությունները, …
կարդալ ավելինՏիգրան Ուրիխանյանի ղեկավարած Հայաստանի առաջադիմական կուսակցությունը բոլոր այն թուրք «վրիժառուների» կազմակերպություններին, որոնք Հրանտ Դինքի սպանությունը դատապարտողներին սպառնում են, առաջարկում է հանդիպել: Կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Համազասպ Ուզունյանն ասել է, թե բոլոր թուրք «վրիժառուներին» առաջարկում է հանդիպել հայ-թուրքական սահմանի որեւէ հատվածում: Հիշեցնենք, որ «վիիժառուները» հայտարարել են, թե դեռ ցեղասպանություն չեք տեսել, «Ակոսի» խմբագրությունը կպայթեցնենք եւ այլն: …
կարդալ ավելինԱնդրադառնալով այն փաստին, որ Դաշնակցության Լիբանանի կառույցը Լիբանանի հակակառավարական հանրահավաքներին պարզում է Հայաստանի պետական դրոշը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ասել է. «Գիտեք, դա մի դրոշ է եղել, որ անընդհատ ցույց են տվել: Անցած 100 տարիների ընթացքում, երբ Հայաստանի մեջ եռագույնը չէին բարձրացնում, անցած 70 տարիների ընթացքում, լիբանանահայության դրոշը եղել է եռագույնը: Ոչ ոք …
կարդալ ավելինՀՀ եւ ՌԴ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Վլադիմիր Պուտինի` հունվարի 24-ին Սոչիում կայացած հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանում առկա ուրանի հանքավայրերի մասին: Ինչպես երեկ նշեց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, խոսքն այն մասին էր, որ Հայաստանում կան ուրանի հանքավայրեր, որոնց հետազոտությունն արվել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում: Այսօրվա «Ռուսատոմի» պահոցում կան փաստաթղթեր, որոնք վկայում են, …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ տարածած հայտարարությամբ գոհունակություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք հիմնարար սկզբունքների ամփոփման գործում ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների ցուցաբերած կառուցողական մոտեցման առնչությամբ: Անցած շաբաթասկզբին Մոսկվայում կայացած Օսկանյան-Մամեդյարով հանդիպման, իսկ այնուհետեւ` տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի ղեկավարության հետ իրենց հանդիպումների արդյունքներին …
կարդալ ավելինՄեր ընտրական կենսափորձից որոշակիորեն կարելի է եզրակացնել, որ բնական ռեսուրսներով աղքատ Հայաստանն իր ընտրական «մշակույթով» աշխարհում ամենահարուստներից է: «Մշակույթ», որն առ այսօր էլ տարաբնույթ գնահատականների ու շահարկումների է ենթարկվում: Բանն այն է, որ իշխանություն-ընդդիմություն առճակատման ժամանակ մեր ընտրական «մշակույթը» գրեթե միշտ վերլուծվում է ընտրախախտումների տեսանկյունից: Ընդդիմությունն իր պարտությունը պայմանավորում է բացառապես իշխանական ուժերի համահայաստանյան մասշտաբի …
կարդալ ավելին– Մինչ խորհրդարանական ընտրությունների անցկացումը մի քանի ամիս է մնացել: Հայաստանի ժողովրդական կուսակցությունն ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին: – Առաջին հերթին մենք փորձում ենք փոփոխություններ մտցնել մեր ծրագրի մեջ: Փոփոխությունների անհրաժեշտություն կար, եւ մենք արդեն ավարտել ենք այդ աշխատանքները: Չէի ասի, թե մեծ փոփոխություններ են կատարվել, սակայն կան հարցեր, որոնք արդեն ժամանակավրեպ են: Մեր ծրագիրը վերջին …
կարդալ ավելինՈրքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան մեր քաղաքական գործիչներն ավելի են ակտիվացնում իրենց շփումները ԶԼՄ-ների եւ ժողովրդի հետ: Սա բնական է, քանի որ ցանկացած քաղաքական ուժ կամ գործիչ, որը նպատակ ունի մասնակցելու ընտրություններին, հասարակությանը պետք է ներկայացնի իր ծրագրերը եւ առաջարկությունները, որոնցով ինքը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Սակայն ցավով պետք է նշենք, որ մեր իրականությունում, …
կարդալ ավելին