Մեր տեղեկություններով, անցած շաբաթ ՀԺԿ ղեկավարությունն առաջարկել է ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանին` առաջիկա ԱԺ ընտրություններին, որպես անհատ, մասնակցել ՀԺԿ համամասնական ցուցակի կազմում: Հ. Խաչատրյանը, սակայն մեզ հետ զրույցում գերադասեց որեւէ մեկնաբանություն չանել՝ հիշեցնելով ակտիվ քաղաքականությունից հեռանալու իր որոշումը: Նա նաեւ նշեց, որ հունվարի 31-ին Վերաքննիչ դատարանում լսվելու է իր կուսակիցների հայցը կապված ՍԻՄ-ի վերջին համագումարում ծագած հայտնի վիճահարույց հարցերի հետ, որին նա այս կամ այն չափով, իհարկե, մասնակից է լինելու: