Երեկ հայտնի դարձավ, որ եւս մեկ կուսակցություն որոշել է կուսակցական կարգավիճակով մասնակցություն չունենալ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Եթե ՀՌԱԿ-ը, ինչպես եւ կանխատեսել էինք, հրաժարվեց մասնակցել ընտրություններին, բայց կոչ արեց ընտրողներին ձայն տալ «Դաշինք» կուսակցությանը, ապա «Հզոր Հայրենիքը» մոտ օրերս ընտրողներին կոչ կանի քվեարկել արդեն մեկ այլ իշխանամետ կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի» օգտին: Մեր աղբյուրի տեղեկություններով` այս …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ըստ նրա, ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման առումով «պետք է լինի եւ կա եզրակացության գալու հնարավորություն»: Նաեւ հայտարարեց, թե չի կարծում, որ ԼՂ հակամարտությունը «սառեցված է», քանզի այսօր էլ «շփման գոտում 2 կողմից …
կարդալ ավելինՆախորդ գիշերը Մոսկվայում սպանվել է թիվ 3 շինարարական մոնտաժային տրեստի ավտոտրանսպորտային ձեռնարկության գլխավոր տնօրեն, ազգությամբ հայ Միխայիլ Վարդազարովը: Մարդասպանները հեռացել են անհայտ ուղղությամբ: Ըստ վկաների, քիլերները երկուսն են եղել: Նրանցից մեկը, գնդակահարելով Վարդազարովին, հանցակցի հետ միասին փախել է «Նիվա» ավտոմեքենայով: Հարուցվել է քրեական գործ:
կարդալ ավելինԸստ հավաստի տեղեկությունների, ԱԺ առաջիկա ընտրություններում Երեւանի Կենտրոն համայնքում մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:
կարդալ ավելինԸստ «Ասոշիեյթեդ փրեսի», ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ այսօր նախատեսված հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, հավանաբար, ամերիկյան վարչակազմին կհորդորի կասեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Թուրքիայի արտգործնախարարի այցի նպատակն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումներն Իրաքյան պատերազմի եւ քուրդ ապստամբների դեմ պայքարի հարցերում համաձայնեցնելն է:
կարդալ ավելինՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա օրերին գրավոր դիմում է ներկայացնելու ՀՀ պաշտպանության նախարարին (որպեսզի Ս. Սարգսյանն այն միջնորդի Ռոբերտ Քոչարյանին)` ՀՀ զինված ուժերից զորացրվելու եւ առաջին կարգի պահեստազորային դառնալու վերաբերյալ: Ա. Աղաբեկյանի հավաստմամբ, իր դիմումի ուշացման պատճառը որոշ հանձնարարականներն են, որոնք կատարելուց հետո միայն ինքը զորացրվելու դիմում …
կարդալ ավելինՈրոշ աղբյուրներ պնդում են, որ Էրեբունի համայնքում արդեն որոշված է, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է նախկինում ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Արմեն Պուրտոյանը: Իսկ սա նշանակում է, որ այս ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր դարձած Արմեն Դանիելյանի վիճակը լրջանում է: Եթե հաշվի առնենք օրերս Էրեբունու համայնքապետ Մհեր Սեդրակյանի հայտարարությունը, թե իր գլխավորած համայնքում կընտրվի նա, ում ինքը կցանկանա, …
կարդալ ավելինԱրդեն տեւական ժամանակ է՝ մեր երկրում գրեթե ամեն բան ինչ-որ անհասկանալի հունով է ընթանում: Ու դրա պատճառներն էլ հավանաբար պետք է փնտրել մեր երկրում գրեթե ամեն ինչի համատարած «գեղցիացման» մեջ: Ցավոք, մեզանում արդեն օրինաչափ է դարձել, որ ինչ-որ ոլորտում՝ լինի դա գիտությունը, կառավարումը, քաղաքականությունը թե արվեստը, վաստակ ունեցող, բանիմաց ու հավասարակշռված մարդիկ դուրս են մղվում, …
կարդալ ավելինՀՌԱԿ-ը սատարելու է Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությանը, իսկ համամասնական ընտրակարգով ՀՌԱԿ հանրապետական վարչությունը ցուցակ չի ներկայացնելու ԿԸՀ-ին: Նախօրեին կայացած 14-րդ արտահերթ պատգամավորական ժողովը որոշել է մայիսի 12-ի ԱԺ ընտրություններում հանդես գալ միայն մեծամասնական ընտրակարգով, իսկ «համամասնական ընտրակարգին ուղղված ձայները ուղղորդել` միացնել «Դաշինք» կուսակցության համամասնական ընտրակարգով տրվելիք ձայներին»: Ժողովում Հարություն Առաքելյանը միաձայն վերընտրվել է ՀՌԱԿ …
կարդալ ավելինՍԻՄ-ի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում: Այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել Հրանտ Խաչատրյանի կողմնակիցների հայցը եւ այդպիսով փաստորեն չեղյալ համարեց ՍԻՄ փաստացի գործող նախագահության կազմի ընտրության արդյունքները, ՍԻՄ-ի փաստացի ղեկավարներն ափալ-թափալ համաժողով են հրավիրել, որի արդյունքում իրենք «վերընտրվել» են: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ փետրվարի 3-ի այդ համաժողովը հրավիրել են մարդիկ, …
կարդալ ավելինԵվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների կարծիքով՝ Կոսովոյի երկրամասը անկախություն ստանալու դեպքում չպետք է նախադեպ լինի հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների համար. «Մենք միշտ համարել ենք, որ յուրաքանչյուր դեպք անհատական է: Ձեր նշած բոլոր իրավիճակներն ունեն պատմական, քաղաքական եւ տնտեսական տարբեր համատեքստեր: Կոսովոյի հարցով գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, եւ, հետեւաբար, ՄԱԿ-ի հովանու …
կարդալ ավելինԱռաջին հայացքից այս խորագիր-հարցադրումը շատերի համար կարող է ավելորդ թվալ: Եվ սա այն պատճառով, որ հայաստանյան ընտրական համապատկերի բացասական երեւույթները ձեւավորել են այն պատկերացումը, թե ընտրությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ սոսկ իշխող վարչակազմի իշխանական հավակնությունների վերարտադրման հերթական գործիք: Հարկ է նկատել, որ այս կարծրատիպի ձեւավորման գործում էական դերակատարում են ունեցել հայաստանյան քաղաքական պայքարի …
կարդալ ավելինՈրքան ավելի են մոտենում խորհրդարանական ընտրությունները (մասնավորապես, նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամանակահատվածը), այնքան քաղաքական ուժերն ավելի շատ են դիմում սոցիոլոգիական հետազոտություններին հղում անելուն: Իհարկե, յուրաքանչյուրը յուրովի է օգտագործում սոցհարցումն ու դրանց արդյունքները: Ոմանք ճշտում են իրենց, ինչպես նաեւ` ուրիշների վարկանիշը՝ դրանով իսկ շտկումներ մտցնելով իրենց հետագա ծրագրերի ու գործողությունների մեջ: Ցավոք, մեր իրականության մեջ կուսակցությունների …
կարդալ ավելինՎերջին շրջանում` լսելով այս կամ այն քաղաքական ուժի, արդեն կարելի է ասել` նախընտրական ելույթները, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե առաջիկա ՀՀ խորհրդարանական ընտրությունները ոչ թե Հայաստանի համար են, այլ բոլորովին այլ երկրի կամ երկրների: Ուստի քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներից փորձեցինք պարզել, թե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացումն ավելի շատ միտված է գործուն օրենսդիր մարմին կազմելո՞ւն, …
կարդալ ավելինՄեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք «Ազգային Միաբանություն» կուսակցության եւ նրա ղեկավար Ա. Գեղամյանի քարոզչական հնարքներին: Այս տեսանկյունից կփորձենք ներկայացնել «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանին: Բոլորն են հիշում, թե ինչ մեխանիզմների կիրառմամբ «Օրինաց երկիր» կուսակցությունը կարողացավ 2003թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կազմակերպել: Այս կուսակցության քարոզչության հիմնական մեխն այն ժամանակ «Հայխնայբանկում» ԽՍՀՄ տարիներին կուտակված …
կարդալ ավելինՆախընտրական այս ժամանակահատվածում շատերն են հիշում բազմաթիվ այն հիմնախնդիրների մասին, որոնց մի մասը ժառանգվել է վերջին տասնամյակների իշխանությունների անգործությունից, իսկ մի մասն էլ՝ նոր տիպի, նոր ժամանակների խնդիրներ են: Փորձենք այժմ արձանագրել սոցիալական բնույթի, բայց համազգային նշանակություն ունեցող քիչ թե շատ ակնհայտ հիմնախնդիրներ՝ իրենց ոչ այդքան ակնհայտ պատճառներով եւ հետեւանքներով: Ժողովրդագրություն. 1990-ական թվականների սկզբից մինչ …
կարդալ ավելինՓետրվարի 7-ին Թբիլիսիում նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ` Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի նախագծի իրագործումը սկսելու մասին համաձայնագրի վերջնական ստորագրման նպատակով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական մամուլը, ադրբեջանական կողմը լիովին պատրաստ է փաստաթղթի ստորագրմանը: Վրաստանն այս նախագծին մասնակցում է աղքատ ազգականի կարգավիճակով, որն անտեսել հնարավոր չէ: Դրամական …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի մյուս գրավյալ շրջանները մեր հողերն են, եւ ադրբեջանցի պատգամավորներն իրավունք ունեն այցելել այնտեղ: Բայց նրանց եւ Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմի ղեկավարության միջեւ հանդիպումն անհնարին է»,- ըստ «Թրենդի», հայտարարել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ, Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն: Հիշեցնելով, որ ԵԽ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի շրջանակներում կայացած Լեռնային Ղարաբաղի խնդրով ենթակոմիտեի …
կարդալ ավելինՄիավորված կոմունիստական կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրությունների նախաշեմին ճիշտ տարբերակ է համարում երեք կոմունիստական կուսակցությունների դաշինք կազմելը: Երեկ այս մասին ասել է ՄԿԿ կենտկոմի քարտուղար Յուրի Մանուկյանը: «Չմիավորվելու պատճառով պատգամավորական հինգ մանդատ ունենալու փոխարեն ոչ մեկը չունեցանք»,- 2003-ի ընտրությունները նկատի ունենալով` ասել է նա:
կարդալ ավելինՎաղը Եղեգնաձորի տարածաշրջանի Ռինդ համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Իրենց թեկնածությունն են ներկայացրել ՀՀԿ անդամ Հուսիկ Սահակյանը եւ անկուսակցական Կարեն Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ Ռինդի համայնքապետը` ՀՀԿ անդամ, 31-ամյա Արամ Կյուրեղյանը, մահացել էր դեկտեմբերի 7-ին` կաթվածից:
կարդալ ավելին