քաղաքականություն

Գնացել է Վաշինգտոն

17.02.2007

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը շաբաթ օրը մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ըստ «Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայության, Ա. Սարգսյանը հանդիպումներ է ունենալու նաեւ ազդեցիկ հասարակական կազմակերպությունների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

կարդալ ավելին

Պահանջելու են

17.02.2007

Ադրբեջանի ՊՆ նախարար Սաֆար Աբիեւը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Փիթեր Ռոդմանի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպմանն անդրադարձել է նաեւ ԼՂՀ բանակցային գործընթացին: Նշելով լուծմանն ուղղված ջանքերի «ապարդյունությունը», նախարարը հայտարարել է, որ «եկել է ժամանակը՝ ՀՀ-ից վճռականորեն պահանջելու ազատել Ադրբեջանի գրավյալ հողերը»:

կարդալ ավելին

ՀԺԿ ցուցակո՞վ

17.02.2007

Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, թե ՍԻՄ կուսակցության «դե յուրե» նախագահ Հրանտ Խաչատրյանին առաջարկություն է արվել ընդգրկվել ՀԺԿ համամասնական ցուցակում: Օրերս ՀԺԿ գրասենյակում շուրջ երկու ժամանոց առանձնազրույց են ունեցել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Հրանտ Խաչատրյանը: Ըստ մեր աղբյուրի, «Արդարություն» դաշինքի այդ երկու ներկայացուցիչների միջեւ զրույցի ընթացքում քննարկվել են հիմնականում ներքաղաքական զարգացումները:

կարդալ ավելին

Գնալու է Ֆրանսիա

17.02.2007

Ռոբերտ Քոչարյանը փետվարի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, ուր նախատեսվում են հանդիպումներ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ: Այս մասին «ԱՌԿԱ»-ին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը: Վերջինիս փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցերի լայն շրջանակ, հայ-ֆրանսիական հարաբերությունների քաղաքական եւ տնտեսական բաղադրիչները, տարածաշրջանային հարցեր եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող խնդիրներ:

կարդալ ավելին

Մեզ պետք են իրական հաղթանակներ

17.02.2007

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 10-ին «Ազգ» թերթի միջոցով արձագանքել է վերջին օրերի մամուլի այն հրապարակումներին, որոնք վերաբերում էին փետրվարի 7-ին ԱԺ-ում իր արած այն հայտարարությանը, թե Կարս-Ախալքալաք երկաթգիծը «Հայաստանին որեւէ կերպ մեկուսացման չի տանում» եւ չի կարող լրացուցիչ վնաս հասցնել ՀՀ տնտեսությանը: Նախարարն իր այդ արձագանք-հոդվածում նշել է, թե իրեն զարմացրել են …

կարդալ ավելին

Խոսելը փողով է

17.02.2007

Ներքաղաքական բուռն քննարկումների թեման նախընտրական շրջանում քաղաքական գովազդի համար սահմանված գներն են: Քաղաքական ուժերին (հատկապես ընդդիմությանը) մտահոգում են ոչ միայն այդ թանկ գնացուցակները, այլեւ այն հարցը, թե արդյոք հավասար պայմաններ կստեղծվե՞ն բոլորի համար: Ոչ ոք, սակայն, մասնավոր հեռուստաընկերությանը չի կարող մեղադրել, թե ինչու են թանկ գներ սահմանել: Դա նրանց իրավունքն է: Այլ հարց է, որ …

կարդալ ավելին

Հրավերի են սպասում

13.02.2007

«Եթե առաջիկա ԱԺ ընտրությունների արդյունքները կեղծվեն (իհարկե, հուսով ենք, որ այդպես չի լինի), դա կարող է հանգեցնել ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության լիազորությունների վերաբերյալ հարցի բարձրացմանը»,- երեկվա ասուլիսում ասել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան՝ ավելացնելով, թե ԵԽ-ն ՀՀ առաջիկա ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ակնկալում է ՀՀ իշխանությունների հրավերը: «Հուսով …

կարդալ ավելին

Լավ կլիներ՝ համբերեր

13.02.2007

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը որոշում է կայացրել առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցել ՀՀԿ ցուցակով: Այս մասին երեկ հայտնել է Արդարադատության նախարարության Հասարակայնության հետ կապերի վարչությունը: Իսկ «Ազատություն» ռ/կ-ին ՀՀԿ մամուլի ծառայության պատասխանատու Էդուարդ Շարմազանովն ասել է, թե «ՀՀԿ ցուցակն առայժմ գոյություն չունի՝ այդ հարցը օրերս կայացած խորհրդի նիստում չի քննարկվել եւ քննարկվելու է փետրվարի վերջին …

կարդալ ավելին

Մեծամասնականով

13.02.2007

ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանը երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց խմբի անդամների մեծ մասը որոշում է կայացրել ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցել մեծամասնական ընտրակարգով: Նա նաեւ տեղեկացրել է, թե կա ընտրատարածք, որտեղ խմբի երկու անդամներ առաջադրվելու մտադրություն ունեն, սակայն դա, ըստ նրա, առաջիկա 10-15 օրերի ընթացքում կլուծվի, եւ խմբից միայն մեկ անդամ կառաջադրի …

կարդալ ավելին

Մեծահարուստները կառաջադրեն

13.02.2007

ԱԺ պատգամավորական առաջիկա ընտրություններին մասնակցելու է նաեւ Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նա ասաց, որ տեսնելով գրողների կարիքները հոգալու համար կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքները եւ նկատելով իր հայրենի Տավուշի մարզի ակտիվ մասնակցությունը, որոշել է մեծամասնական կարգով իր թեկնածությունն առաջադրել այնտեղ։ «Տավուշն ավանդաբար շատ գրասեր մարզ է, որտեղ երկու մեծահարուստներ կան, ովքեր եւ հավանաբար կառաջադրեն իմ …

կարդալ ավելին

Լավագույն տղերքը հեռանում են

13.02.2007

Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարներից մեկի, ՕԵԿ-ը հերթական կորուստներն է կրել: ՕԵԿ-ից հեռանալու մասին դիմումներ են գրել Արթուր Բաղդասարյանի երկու տեղակալները` կուսակցության հիմնադիր անդամներից մեկը` Գագիկ Մխեյանը, եւ նախկին ՀԺԿ-ական, ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀ տարածքային կառավարման նախկին փոխնախարար Գագիկ Ասլանյանը: Մյուս փոխնախագահը՝ Գագիկ Ավետյանը դեռեւս հույս ունի, որ Բաղդասարյանը կգնահատի իր լավ աշխատանքը եւ կուսակցության …

կարդալ ավելին

Ալավերդիում անշլա՞գ է լինելու

13.02.2007

Ալավերդու ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու եւ ընտրվելու ախորժակ ունեն մի քանի հոգի միանգամից: Այդ ցուցակում է առայժմ պաշտոնապես ՕԵԿ-ական, բայց հոգով-մտքով իշխանական Վռամ Գյուլզադյանը, ՀՀ նախագահի կրթության հարցերով խորհրդական, նախկին նախարար Սերգո Երիցյանը եւ Վանաձորի էլցանցի պետ եւ այս տարածքի Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Կարեն Սարիբեկյանը, որին, ըստ ամենայնի, կաջակցի ՀՀԿ-ն:

կարդալ ավելին

Համաձայն չէ

13.02.2007

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը չի կիսում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի տեսակետը, թե լավ կլինի, եթե ընդդիմությունն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցի ոչ թե միասնական, այլ՝ մի քանի ճակատով: «Բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է ընտրությանը գնան համախմբված,- կարծում է ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը,- խոսքը չի գնում մեկ միասնական ուժի մասին, բայց պետք է լինեն առավելագույնը 2-3 թեւեր, …

կարդալ ավելին

Դիմել է Թամամյանին

13.02.2007

Մեր տեղեկություններով, երեկ Հայկ Բաբուխանյանը դիմել է Կենտրոնի Ոստիկանություն՝ Հրանտ Խաչատրյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Հայկ Բաբուխանյանը բողոքել է, թե նախորդ օրը Հ. Խաչատրյանն իրեն հարվածել է: Մեր տեղեկություններով, երեկ Հ. Բաբուխանյանին Կենտրոնի Ոստիկանությունից ուղարկել են դատաբժշկական փորձաքննության: Սա Հայաստանի քաղաքական կյանքում թերեւս եզակի դեպք է, երբ քաղաքական գործիչը բողոքում է քաղաքական գործչի դեմ:

կարդալ ավելին

Իսկ ինչի՞ հաշվին են գոյատեւում

13.02.2007

Ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ բանակում կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ հարցի, ՀՀ Պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 8-ին Վանաձորում ասել է, թե առավել կոռումպացված են քաղաքական կուսակցությունները, եւ նկատել. «Կարո՞ղ եք ասել, որ կուսակցությունն է Հայաստանում այժմ գոյատեւում միմիայն անդամավճարների հաշվին…»։

կարդալ ավելին

Հաց եւ տեսարաններ

13.02.2007

Հայտնի է, որ դեռեւս շատ դարեր առաջ Հռոմի կայսրերն իրենց իշխանությունը պահելու նպատակով առաջնորդվում էին «Հաց եւ տեսարաններ» սկզբունքով: Կայսրերից շատերը գտնում էին, որ որպեսզի ժողովրդին լռեցնեն, որպեսզի հասարակ մարդիկ չդժգոհեն կայսրից, նրանց պետք է ապահովել հացով եւ տեսարաններով: Տեսարաններ ապահովելու նպատակով կայսրերից ոմանք գլադիատորական մարտեր էին կազմակերպում, իսկ մարտից առաջ հավաքված հանդիսատեսի ուղղությամբ կայսեր …

կարդալ ավելին

Ռուսական շանտաժ Հայաստանին

13.02.2007

Ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» թերթը երեկ «Հայաստանը պատրաստ է փոխել. Երեւանը երազում է տրանսկասպյան գազամուղի մասին» վերնագրով հոդված է տպագրել: Ըստ թերթի, Անդրկովկասում Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Հայաստանը «ցանկացած պահի պատրաստ է Մոսկվայի տնտեսական հետաքրքրություններին ցավագին հարված հասցնել»: Այսպիսի եզրակացության համար հիմք է հանդիսացել փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ-ում արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը ցանկություն …

կարդալ ավելին

Դիմել է, բայց կօգնե՞ն

13.02.2007

Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանի դեմ Արտաշատում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ նախկին ՀԺԿ-ական, Արարատի մարզի բնակիչ Գրիշա Վիրաբյանը: Վերջինիս հավաստմամբ, իրեն սատարելու է «Հանրապետություն» կուսակցությունը: Նա աջակցության ակնկալիքով հանդիպել է նաեւ Արթուր Բաղդասարյանին, Արտաշես Գեղամյանին եւ Ստեփան Դեմիրճյանին, եւ կարծում է, որ նրանք էլ կաջակցեն իրեն: Ի դեպ, նույն ընտրատարածքում կարող է …

կարդալ ավելին

Երկու ճամփա

13.02.2007

Երեկ Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանն ասուլիսում ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք մասնակցելու են միայնակ: «Մենք նախընտրական որեւէ դաշինք չենք կազմելու եւ գնալու ենք առանձին ցուցակով: Անիմաստ է դաշինք ձեւավորել այն ընդդիմության հետ, որը միասնական չէ եւ չունի ընդհանուր գաղափարախոսություն»: Բայցեւ նա կողմնակից է համագործակցել ցանկացած ուժի հետ` ընտրական գործընթացները համատեղ …

կարդալ ավելին

Հ1 գնալու փոխարեն գյուղեգյուղ ընկեք

13.02.2007

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ քաղաքական ուժերն անդրադարձան հեռուստատեսությունների կողմից քաղաքական գովազդի համար սահմանված սակագներին: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը քաղաքական գովազդի 1 րոպեի դիմաց սահմանել է 80.000 դրամ, իսկ մասնավոր որոշ հեռուստատեսություններում այն շատ ավելի բարձր է: Օրինակ, «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը երեկ հայտարարեց, որ իրենք երբեք վճարովի եթերից, այդ թվում նաեւ՝ Հանրային հեռուստատեսության …

կարդալ ավելին