Պարզվում է, ոչ թե ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն է ցանկանում երրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում, այլ տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր նրան ամեն օր խնդրում են առաջադրել իր թեկնածությունը ԼՂՀ առաջիկա հերթական ընտրություններին: Բայց, ինչպես Արկադի Ղուկասյանն է ասում` ինքը չի ուզում նորից դառնալ ԼՂՀ նախագահ: Երեկ հատուկ այս առիթով Արկադի Ղուկասյանը հայտարարություն է տարածել, ասելով. …
կարդալ ավելինԱյն, որ Հայաստանը գավառական երկիր է, կարծում եմ, որեւէ խելամիտ մարդ չի վիճարկի: Ցավալի է սակայն, որ գավառական է ոչ միայն կենցաղը, ժամանցը, այլեւ քաղաքական պայքարը եւ հանրային ընկալումը: Գրեթե ամեն անգամ խորհրդավոր մի հաղորդագրություն է տարածվում ընդդիմադիր գործիչների ամերիկյան այցերի մասին: Ու բոլորին Հայաստանում թվում է, թե Միացյալ Նահանգները «կպած» աշխատում է ընդդիմության հետ: …
կարդալ ավելինԵրեւի խորհրդանշական էր, որ հանրահավաքային սեզոնն «Այլընտրանքը» սկսեց: Այսինքն` հենց այն ուժը, որն ամենայն հավանականությամբ չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իհարկե, առջեւում դեռ շատ հանրահավաքներ կլինեն, ընտրություններին մասնակցող ուժերը դեռ շատ հուզիչ ելույթներ կունենան, անվճար համերգներ կկազմակերպեն, եւ այլն: Բայց խնդիրը սա չէ: Մեծ հաշվով, պայքարը ոչ թե իշխանամետ կամ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ է, այլ …
կարդալ ավելինԱԺ արտահերթ նիստում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերը: Առաջարկվող փոփոխությունների նպատակը գործող օրենքները Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: Երեկ ԱԺ-ն շարունակել է երկքաղաքացիության մասին օրենսդրական փաթեթի քննարկումը: Իսկ նախօրեին ԱԺ-ն 65 կողմ եւ 5 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի քաղաքացիության մասին» օրենքի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, արդեն ՀՀԿ խորհրդում որոշում է կայացվել Սահակյանների ընտանիքից ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել միայն ավագ՝ Գալուստ Սահակյանին: Իսկ Արման Սահակյանը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո աշխատանքի կանցնի գործադիրում: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ, Գ. Սահակյանը ՀՀԿ համամասնական ցուցակում զբաղեցնելու է 5-րդ հորիզոնականը` Հովիկ Աբրահամյանից հետո:
կարդալ ավելինՔառօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Ռոբերտ Քոչարյանը երեկ Փարիզի Ելիսեյյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Հանդիպումից հետո ճեպազրույց չի եղել: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հանդիպումից հետո Ռ. Քոչարյանը, սոսկ ձեռքի շարժումով ողջունել է լրագրողներին եւ ասել` «Ամեն ինչ լավ է»: Երեկ ավելի վաղ Լուվրում նախագահներ Շիրակի եւ Քոչարյանի մասնակցությամբ բացվել է Armenia …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, առաջիկա օրերին ՕԵԿ-ը կլքեն ՕԵԿ-ական պատգամավորներ Գագիկ Մխեյանն ու Գագիկ Ավետյանը: Վերջիններս, մեր աղբյուրների հավաստմամբ, ընդգրկվելու են Տիգրան Կարապետյանի Հայաստանի Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակում: Տիգրան Կարապետովիչի ցուցակում է ընդգրկվելու նաեւ նախկին ՕԵԿ-ական, պատգամավոր, «SAS» սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը:
կարդալ ավելինՀայկական կողմն ինչպիսի՞ լուծում է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար՝ «Ֆիգարոյի» թղթակցի հարցին ի պատասխան, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի անկախության: «Չկա օրինակ, երբ ժողովուրդը հրաժարվի իր անկախությունից` այն փաստացի ձեռք բերելուց հետո»,- ասել է նա: Ռ. Քոչարյանը նաեւ պարզաբանել է, թե Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի …
կարդալ ավելինՀայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, թե հաջորդ տարի Իրանից կստացվի նույնքան գազ, որքան ՌԴ-ից: «Հուսով եմ, որ 2008թ. մենք Իրանից նույնքան գազ կստանանք, որքան Ռուսաստանից»,- «Janeգs» հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում ասել է Ա. Մարգարյանը: Կենտրոնի մասնագետները պնդում են, թե Իրանից Հայաստան երկու գազատար է կառուցվելու, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի այս տարի, իսկ երկրորդը՝ 2008թ.: …
կարդալ ավելինԱրշակ Սադոյանն առաջիկա օրերին դիմելու է մի շարք երկրների եւ միջազգային կազմակերպությունների` առաջարկելով ամենօրյա մեկժամյա եթեր վարձակալել համապետական սփռման որեւէ հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով: Իսկ եթե տասնօրյա ժամկետում այդ կազմակերպությունները չարձագանքեն իր դիմումին, ապա Ա. Սադոյանը սպառնում է դիմել այդ երկրների հանրությանն ու ԶԼՄ-ներին՝ մասնավորապես` «New York Times»-ին` բացահայտելով նրանց երկակի ստանդարտների կիրառումը, …
կարդալ ավելինՈւղիղ 19 տարի առաջ՝ 1988թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի հայտնի որոշմամբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որն արագորեն վերածվեց Հայոց համազգային շարժման: Այդ շարժումը ծնեց հայտնի ու անհայտ բազմաթիվ նորօրյա հերոսներ, գաղափարներ, երազանքներ…: Ու թեեւ շարժման արդյունքներն անգնահատելի են՝ անկախ Հայաստան, ազատագրված Լեռնային Ղարաբաղ, սակայն ինքներս էլ չնկատեցինք, թե վերջին տարիներին ինչպես արժեզրկեցինք …
կարդալ ավելին«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության շուրջ ծավալվող կրքերը նոր թափ են ստանում: Ինչպես հայտնի է, բանը նույնիսկ հասել է ձեռնամարտի: Հիշեցնենք, որ երբ կուսակցության 17-րդ համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ 2006-ի սեպտեմբերին, կուսակցությունում, այսպես ասած, հեղափոխություն եղավ, ՍԻՄ հիմնադիր նախագահ Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները հայտարարեցին, որ կուսակցության նորընտիր նախագահության կազմն իրականում չի ընտրվել, քանզի չի հավաքել …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների: «Ֆիգարոյին» տված հարցազրույցում Ռ. Քոչարյանը մերժել է Թուրքիայի առաջարկը՝ 1915թ. կատարվածն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, եւ կոչ է արել Անկարային` ստեղծել միջկառավարական հանձնաժողով: «Երկկողմ հարաբերությունների նորմալացումը կառավարությունների, այլ ոչ թե պատմաբանների պարտականությունն է»,- ասել է Ռ. Քոչարյանը: …
կարդալ ավելինՄայիսի 12-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները երկրում ժողովրդավարական առաջընթացի կարեւոր ցուցիչ են լինելու: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) զեկույցում: Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, չնայած Հայաստանի փոփոխված Ընտրական օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների անցկացման «պատկառելի եւ համակողմանի» հիմք է տալիս, սակայն «առաջիկա ընտրությունները, նախ եւ առաջ, պահանջելու են ավելի մեծ քաղաքական կամք եւ …
կարդալ ավելին«Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնողներից Վարդան Մալխասյանը կարող է պատգամավորության թեկնածու առաջադրվել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում: «Ազատություն» ռ/կ-ն, վկայակոչելով Մալխասյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանին, տեղեկացնում է, որ Մալխասյանը, արձագանքելով Մտավորականների ֆորումի ավագանու առաջարկությանը, տվել է իր նախնական համաձայնությունը` առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, ինչպես նաեւ համամասնականով` «եթե իր թեկնածությունը պաշտպանվի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի կողմից»: Փաստաբանը նաեւ …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ում անունը նույնպես շրջանառվում է որպես 2008թ. նախագահական ընտրություններում իշխանությունների պահուստային թեկնածու, պարզվում է, իր քարոզչությունը սկսել է բոլորովին այլ ոլորտում: Դիվանագետ Վարդան Օսկանյանը, որքան էլ տարօրինակ է, որոշել է զբաղվել գյուղական բարեգործական ծրագրերով: Օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի երեկվա տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ փետրվարի 16-ին Փարիզում Վարդան Օսկանյանը եւ «Հայաստան» …
կարդալ ավելինԸնտրական օրենսգրքում համամասնական տեղերի ավելացումը վերջին շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների ու վերլուծությունների առիթ էր դարձել: Ուստի՝ պարզելու համար, թե իրականում համամասնական ընտրակարգով առաջադրվողների թվի ավելացումն արդյոք կնպաստի՞ քաղաքական եւ կուսակցական համակարգի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում, դիմեցինք քաղաքագետների: Աղասի Ենոքյան, քաղաքագետ – Համամասնական ընտրակարգով առաջադրվողների թվի ավելացումը կնպաստի ինչպես քաղաքական, այնպես էլ կուսակցական համակարգի կայացմանը: Թեպետ կարծում եմ, …
կարդալ ավելինՔարոզչական հնարքների կիրառման առանձնահատկությունների դիտարկման տեսանկյունից մեր այսօրվա, այսպես ասած, «թիրախն» ամենահին կուսակցություններից մեկն է՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Չնայած դժվար է պատկերացնել ՀՅԴ-ին «թիրախի» դերում, այնուամենայնիվ, փորձենք վերլուծել այս կուսակցության կողմից կիրառված եւ մայիսին սպասվող ընտրությունների քարոզարշավի ընթացքում կիրառվելիք հնարավոր հնարքները: ՀՅԴ քարոզչական հնարքների վերլուծությունն ուզում ենք սկսել, թերեւս, արդեն թեւավոր արտահայտություն դարձած հետեւյալ մտքերով. …
կարդալ ավելինՆախաբանի փոխարեն Հարգելի ընթերցող: Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտը խորը գիտական ուսումնասիրության կարիք ունի: Հայրենի քաղաքագետների եւ վերլուծաբանների բոլոր ջանքերն ու մասնագիտական կարողություններն ի չիք են դառնում մեր օրերի նորաթուխ մաքիավելիների, թալեյրանների ու չերչիլների քաղաքական բրոունյան շարժման մեջ որեւէ օրինաչափություն որսալիս: Խոր հարգանք ունենալով մեր գիտական ներուժի նկատմամբ՝ այնուհանդերձ, ցանկանում ենք լսել նաեւ տարբեր …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանն այսօր քառօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Փարիզում կկայանա Ռ. Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: Ռ. Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզից կմեկնի Նիս, որտեղ կմասնակցի Հայաստանի պուրակի բացման արարողությանը, եւ հանդիպումներ կունենա քաղաքի ղեկավարության հետ:
կարդալ ավելին