Հայաստանյան քաղաքական դաշտում գործող քաղաքական ուժերի կողմից կիրառվող քարոզչական հնարքների վերլուծության «ճանապարհին» մեր «գնացքը» մոտեցավ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) «կայարանին»: Հենց «կայարանի» շքամուտքում հանդիպում ենք մի մեծ քարոզչական պաստառի, որի վրա կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի վարդագույն վերնաշապիկով մեծադիր նկարն է եւ ոսկե տառերով կարգախոսը (ինչպես մեր հոդվածագիրն էր շատ ճիշտ բնորոշել)՝ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՐ ԱՆՈՒՆՆ ԷԼ …
կարդալ ավելինՄիջուկային ծրագրի կասեցման առնչությամբ Իրանին ներկայացված վերջնագրի ժամկետը լրացել է, եւ, ըստ ամենայնի, նախագահ Մահմուդ Ահմադինեջադը չի պատրաստվում ընդունել այն: Ավելին, այն չի ընդունում նաեւ երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Համենեին, ում խոսքը տվյալ, ինչպես նաեւ` մնացած բոլոր դեպքերում որոշիչ դեր է խաղում: Արդյոք ԱՄՆ վարչակազմն Իրաքում «ժողովրդավարության հաստատման» ձախողումից հետո կհամարձակվի՞ եւս մեկ, կանխավ …
կարդալ ավելինԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրավերներ է ուղարկել միջազգային խորհրդարանական կառույցներին` մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Հրավերներ են հղվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին:
կարդալ ավելինԳերմանիայի՝ Եվրամիության գործերի պետնախարար Գյունտեր Գլոսերը հայտարարել է, թե «Գերմանիան եւ Եվրամիությունը շատ ուշադիր հետեւում են հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը»: Ըստ «Trend»-ի, պատասխանելով Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցին, նա ասել է, թե «Գերմանիան պաշտպանում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բանակցությունները եւ հաստատ համոզված է, որ միայն համատեղ ջանքերով մշակված բանաձեւը կարող է …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն հետաձգեց «Երկքաղաքացիության մասին» օրինագծի քվեարկությունը՝ այն թողնելով երկուշաբթի օրվան: Մինչեւ երկուշաբթի ԱԺ խումբ-խմբակցությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները, որից հետո էլ պարզ կդառնա, թե քվեարկությունն ինչ պատկեր կունենա: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, սակայն երեկ նկատեց, թե՝ «Մարդը քվեարկում է` որոշելու համար իր ճակատագիրը: Մարդիկ, որոնց ճակատագիրը կապված է այլ երկրների ընթացքի հետ, ինչպե՞ս …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ Ա. Աղաբեկյանը մտադիր է ՀՅԴ-ի համամասնական ցուցակով մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին, ինչի համար էլ նա պատրաստվում է դիմել ՀՅԴ-ին՝ այդ կուսակցությունում իր սառեցված անդամությունը վերականգնելու համար:
կարդալ ավելինՅուրաքանչյուրն իր նախընտրական PR-ը յուրովի է կազմակերպում: Մեկը եվրոպական թերթերում հարցազրույցներ է տալիս, հետո Հայաստանում դրանք արտատպում, մյուսը` սփյուռքահայ ընտրողների սիրտը շահելու համար չորս տարին մեկ երկքաղաքացիության մասին է հիշում, ոմանց հույսը ռուսներն են, մյուսներինը` ամերիկացիները: «Դաշինք» կուսակցությունը, սակայն, այլ ուղղությամբ է աշխատում: Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը երեկ կոչ արեց հայաստանցի բոլոր …
կարդալ ավելին– Վաղուց հայտնի է, որ ընդդիմադիր չորս, գուցե արդեն երեք կուսակցություններ՝ ՀԺԿ, ԱԺՄ, «Հանրապետություն» եւ «Ժառանգություն», բանակցում են միասնական դաշինք ձեւավորելու շուրջ: Ձեզ առաջարկ չի՞ արվել մասնակցել այդ բանակցություններին: – Այդ չորս կուսակցություններից նման առաջարկություն չի եղել, իսկ ինչ վերաբերում է դաշինքի ընդհանրական այն բազային, որը մենք էինք ուզում ձեւավորել գաղափարական հենքի վրա, ապա այդ …
կարդալ ավելինՀայրենի ընդդիմությունն ընտրությունների նախաշեմին երկու մասի է բաժանվել: Մի մասը գտնում է, որ ընտրություններին պետք է մասնակցել մի մեծ դաշինքով, իսկ մյուս մասը՝ հակառակը, գտնում է, որ ընտրություններին պետք է մասնակցել առանձին-առանձին: Ընդ որում, այս վերջին տեսակետի կողմնակիցներն իրենց այդ տեսակետը «հիմնավորում են» ապշեցուցիչ տրամաբանությամբ: Ըստ այդմ, եթե ընդդիմությունը միասնական հանդես գա, ապա դրանով կհեշտանա …
կարդալ ավելինԱնդրադառնանք այն հիմնական գաղափարներին, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արտահայտում է ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ներկայացրած իր ելույթի ժամանակ: Ի դեպ, ելույթի աուդիոսղագրությունը հասանելի է կենտրոնի վեբ-կայքում: Իհարկե, նրա ներքաղաքական գնահատականներն առանձին հրապարակումների թեմա կարող են դառնալ, սակայն անդրադառնանք ՕԵԿ նախագահի տարածաշրջանային տեսլականին, քանի որ դրանց քննարկումը զբաղեցրել է այդ կենտրոնում նրա հանդիպման …
կարդալ ավելինՄինչ օրս (իսկ դրսում 21-րդ դարն է) խորը արմատներ ունի այն կարծիքը, թե հայ կինը տարբերվում է աշխարհի մյուս ազգերի կանանցից, քանի որ նրանց ի վերուստ շնորհված է առաքինությունների մի մեծ ու էքսկլյուզիվ փունջ: Այն, որ դա սոսկ ականջի համար հաճելի առասպել է, եւ, որ աշխարհի բոլոր կանայք իրենց հույզերով նման են իրար, եւ, որ …
կարդալ ավելին«Մենք չենք կարող թակել աշխարհի դուռը, պահանջել պատմական ճշմարտություն, անձնական իրավունքներ՝ թե՛ ժառանգորդների, թե՛ հավաքական, եթե մեր տան ներսում չկա այդ նույն չափանիշների հարգումը: Թեկուզ մի քաղաքացի զրկված լինի ձայնից, խղճից, սեփականությունից, հոգեւոր հայրենիքից, դա մեր ինքնիշխան հանրապետության մեջ ցեղասպանության շարունակություն է»,- երեկ հայտարարել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, Թուրքիայի հետ հարաբերությունների …
կարդալ ավելինՀայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ) առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում առայժմ չի կայացրել: Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ մասնակցելու դեպքում հնարավոր է, որ իրենք սատարեն ՀՅԴ-ին, քանի որ, ըստ նրա, ՀԱՍԿ-ն ու ՀՅԴ-ն գաղափարաբանական ընդհանրություններ ունեն. «Երկուսս էլ առաջնորդվում ենք սոցիալիստական գաղափարախոսությամբ»,- ասել է Մ. Շահվերդյանը՝ չբացառելով նաեւ ՀԺԿ-ին սատարելու հնարավորությունը, …
կարդալ ավելինՀայաստանի Միավորված կոմունիստական կուսակցությունը դեռեւս չի հստակեցրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության հարցը: Չնայած համամասնական ցուցակը ներկայացնելուն մնացել են հաշված օրեր, սակայն կուսակցության ղեկավար Յուրի Մանուկյանը նշում է, որ այդ գործընթացը դեռեւս «խմորումների» մեջ է, եւ մեկ շաբաթվա ընթացքում կճշտվի ընտրություններին մասնակցության եւ հարցը, եւ ձեւաչափը: Ըստ «Արմենպրեսի», ՄԿԿ նախագահը նաեւ նշել է, թե առայժմ …
կարդալ ավելինԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում, որովհետեւ իր համար Լեռնային Ղարաբաղի միջազգային հեղինակությունը չափազանց կարեւոր է: Ընդ որում, պրն Ղուկասյանն այդ հարցի շուրջ բարձրացած անհարկի աղմուկի համար մեղադրել է որոշ լրատվամիջոցների: Իրականում մեղադրանքը պետք էր հասցեագրել հենց իր շրջապատի այն պաշտոնյաներին, ովքեր …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հավաստմամբ, ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարների թիվը ոչ թե ավելանալու է, այլ՝ հակառակը՝ պակասելու է: Փոխարենը կավելանան կանայք ու երիտասարդները: Ըստ Գ. Մելիքյանի, եթե գործարար պատգամավորները ցանկանում են նորից մտնել խորհրդարան, կարող են իրենց թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով: «Իսկ եթե գործարարությունը խանգարում է օրենսդիր գործունեությանը, ապա կարող են ընդհանրապես չառաջադրվել»,- …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, նախօրեին ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին հարկադիր կատարողների միջամտությունից հետո վերջապես հաջողվել էր մտնել ՍԻՄ գրասենյակ: Մինչ այդ Հայկ Բաբուխանյանն ու իր կողմնակիցներն արդեն լքել էին գրասենյակը: Սակայն պարզվում է՝ նրանք դատարկ ձեռքերով չեն հեռացել: Ըստ Հ. Խաչատրյանի, նրանք իրենց հետ տարել են նախագահի առանձնասենյակի երկաթյա պահարանը, որի մեջ կային կուսակցական փաստաթղթեր եւ …
կարդալ ավելինԱմիսներ առաջ «Օրինաց Երկիր» կուսակցությունը հայտարարեց, թե Արթուր Բաղդասարյանը Մեծ Բրիտանիա կատարած այցից հետո նշանակվել է Կովկասյան ու Կասպյան ավազանի հանձնաժողովի համանախագահ: Քանի որ հայտնի է, որ Բաղդասարյանի նման հայտարարություններում մշտապես առկա է բլեֆի տարրը, այս տեղեկատվությունը նույնպես քաղաքական դաշտն ընդունեց հումորի մեծ չափաբաժնով: Իրականում, սակայն, գործընթացը շատ ավելի լուրջ ու թաքնված ենթատեքստ ուներ: Եվ …
կարդալ ավելինՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը եւ ԱԺ պատգամավոր, ՄԱԿ կուսակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանը երեկ պետք է «Հայելի» ակումբում բանավիճեին երկքաղաքացիության մասին օրենքի եւ ներքաղաքական թեմաների շուրջ։ Սակայն բանավեճը չստացվեց։ Չստացվեց այն պատճառով, որ երկուսի դիրքորոշումներն էլ շատ հարցերի շուրջ համընկնում էին։ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Երկքաղաքացիության մասին» օրենքի վերաբերյալ եւ՛ Հ. Իգիթյանը, եւ՛ Գ. Ղոնջեյանն …
կարդալ ավելինՆախօրեին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջին հանրահավաքը, որին, տարբեր գնահատականներով, մասնակցում էր 1500-2000 մարդ: Հանրահավաքին ներկա էին ՀՀՇ, «Հանրապետություն», ՀԺԿ, «Նոր Ժամանակներ» եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանրահավաքից հետո մասնակիցները բողոքի երթով շարժվեցին դեպի հանրային հեռուստառադիոընկերության շենք՝ իրենց նամակը հանձնելու Հանրային հեռուստառադիոընկերությանը: Երթի ընթացքում քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ: Ոստիկանները …
կարդալ ավելին