Չենք կարող թակել դուռը

28/02/2007

«Մենք չենք կարող թակել աշխարհի դուռը, պահանջել պատմական ճշմարտություն, անձնական իրավունքներ՝ թե՛ ժառանգորդների, թե՛ հավաքական, եթե մեր տան ներսում չկա այդ նույն չափանիշների հարգումը: Թեկուզ մի քաղաքացի զրկված լինի ձայնից, խղճից, սեփականությունից, հոգեւոր հայրենիքից, դա մեր ինքնիշխան հանրապետության մեջ ցեղասպանության շարունակություն է»,- երեկ հայտարարել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ՀՀ-ն թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների օրոք միշտ էլ «եղել է իր բարձրության վրա, ասելու համար, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ»: Ր. Հովհաննիսյանը նաեւ ասել է, թե շրջափակելով Հայաստանը, Թուրքիան խախտում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որոնցով սահմանված է նաեւ հայ-թուրքական ներկայիս սահմանը: