Գենետիկան ու գաղափարաբանությունը

28/02/2007

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ) առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում առայժմ չի կայացրել: Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ մասնակցելու դեպքում հնարավոր է, որ իրենք սատարեն ՀՅԴ-ին, քանի որ, ըստ նրա, ՀԱՍԿ-ն ու ՀՅԴ-ն գաղափարաբանական ընդհանրություններ ունեն. «Երկուսս էլ առաջնորդվում ենք սոցիալիստական գաղափարախոսությամբ»,- ասել է Մ. Շահվերդյանը՝ չբացառելով նաեւ ՀԺԿ-ին սատարելու հնարավորությունը, որի հանդեպ ինքը որոշակի «գենետիկ» պարտավորվածություն է զգում: