Հայաստանի Միավորված կոմունիստական կուսակցությունը դեռեւս չի հստակեցրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության հարցը: Չնայած համամասնական ցուցակը ներկայացնելուն մնացել են հաշված օրեր, սակայն կուսակցության ղեկավար Յուրի Մանուկյանը նշում է, որ այդ գործընթացը դեռեւս «խմորումների» մեջ է, եւ մեկ շաբաթվա ընթացքում կճշտվի ընտրություններին մասնակցության եւ հարցը, եւ ձեւաչափը: Ըստ «Արմենպրեսի», ՄԿԿ նախագահը նաեւ նշել է, թե առայժմ հստակեցված չէ նաեւ իր` մեծամասնական ընտրակարգով մասնակցության հարցը: