Եզդիների հույսին

28/02/2007

Յուրաքանչյուրն իր նախընտրական PR-ը յուրովի է կազմակերպում: Մեկը եվրոպական թերթերում հարցազրույցներ է տալիս, հետո Հայաստանում դրանք արտատպում, մյուսը` սփյուռքահայ ընտրողների սիրտը շահելու համար չորս տարին մեկ երկքաղաքացիության մասին է հիշում, ոմանց հույսը ռուսներն են, մյուսներինը` ամերիկացիները: «Դաշինք» կուսակցությունը, սակայն, այլ ուղղությամբ է աշխատում: Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը երեկ կոչ արեց հայաստանցի բոլոր եզդիներին` ապագա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ «Դաշինք» կուսակցությանը: