Գերմանիայի՝ Եվրամիության գործերի պետնախարար Գյունտեր Գլոսերը հայտարարել է, թե «Գերմանիան եւ Եվրամիությունը շատ ուշադիր հետեւում են հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը»: Ըստ «Trend»-ի, պատասխանելով Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցին, նա ասել է, թե «Գերմանիան պաշտպանում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բանակցությունները եւ հաստատ համոզված է, որ միայն համատեղ ջանքերով մշակված բանաձեւը կարող է ապահովել Հարավային Կովկասի կայունությունն ու խաղաղությունը»: «Մենք հորդորում ենք երկու երկրներին՝ համաձայնության գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: